Զելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո
ԱշխարհՎլադիմիր Զելենսկին քաղաքական պատճառներով թույլ չի տալիս վերականգնել ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա «Դրուժբա» նավթամուղով, թեև դրա համար տեխնիկական հիմքեր չկան. այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Զելենսկին քաղաքական նկատառումներով որոշել է, որ կշարունակի թույլ չտալ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների վերականգնումը դեպի Հունգարիա, թեև խողովակաշարը տեխնիկապես լիովին պիտանի է մատակարարումները վերսկսելու համար, և չկան որևէ տեխնիկական կամ տեխնոլոգիական պատճառներ, որոնք կխոչընդոտեին դրան», - ասել է Սիյարտոն Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ Կիևը «շարունակում է ծայրահեղ կոպիտ միջամտությունը հունգարական ընտրություններին»՝ այդպիսով ձգտելով իշխանության բերել պրոուկրաինական «Տիսա» կուսակցությանը:
Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը կշարունակի երաշխավորել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը՝ չնայած Ուկրաինայի կողմից հնչող սպառնալիքներին: