Համացանցում է հայտնվել 17 մարդու կյանք խլած ահաբեկչության տեսագրությունը
ԱշխարհԶԼՄ-ները հրապարակել են երեկ Իրանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման տեսանյութը:
Իրանի ազգային հետախուզությունը հրապարակել է նաև հարձակմանը ներգրավվածություն ունենալու մեջ կասկածվող 5 կալանավորվածների անուններն ու լուսանկարները:
Վերջին տվյալներով՝ ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը 17-ն է։
ԴԱԻՇ խմբավորումը ստանձնել էր հարձակումների պատասխանատվությունը` խոստանալով նոր հարձակումներ իրականացնել Իրանում։