Հայերեն

Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում Հայաստանի ներքաղաքական և հասարակական դաշտում ձևավորվել է պառակտման լրջագույն գործընթաց, որը այլևս չի կարող ընկալվել որպես պատահական կամ իրավիճակային զարգացում. այն դարձել է կայուն միտում, որն աստիճանաբար ներթափանցել է հանրային կյանքի գրեթե բոլոր շերտերը՝ խաթարելով համախմբման, փոխվստահության և պետական միասնականության հիմքերը։

Սկզբնական փուլում այդ պառակտումը դրսևորվեց քաղաքական հարթությունում՝ «ներկաների» և «նախկինների» հակադրությամբ, որը ներկայացվում էր որպես բարոյական ու քաղաքական սահմանագիծ, սակայն իրականում վերածվեց նախկինում գրանցված արդյունքների ժխտման և դրա վրա հիմնված ժխտողական քաղաքականության լեգիտիմացման գործիքի։ Այդ բաժանումը քաղաքական պայքարը տեղափոխեց ոչ թե ծրագրերի ու գաղափարների մրցակցության դաշտ, այլ պիտակավորման հարթություն, որտեղ հակառակ ճամբարը ներկայացվում էր ոչ թե որպես այլընտրանքային քաղաքական ուժ, այլ որպես անցյալի մարմնավորում, որը պետք է բացառվի հանրային գործընթացներից։

Քաղաքական այս հակադրությունը երկար չմնաց քաղաքական դաշտի սահմանափակ հարթությունում և աստիճանաբար արտահոսեց հանրային դաշտ՝ ընդգրկելով «սևերի ու սպիտակների» բաժանման երկատումը։ Այդ փուլում պառակտումն արդեն կրեց սոցիալական և հոգեբանական բնույթ, երբ քաղաքացիները սկսեցին միմյանց ընկալել ոչ թե որպես նույն պետության համահավասար անդամներ, այլ որպես հակադիր ճամբարների ներկայացուցիչներ, այսպես կոչված՝ «ճիշտ»՝ «սպիտակ», և «սխալ»՝ «սև» կողմերի։ Այսպիսի երկփեղկման գործընթացը խորապես թունավորեց հանրային խոսույթը, քանի որ ցանկացած քննադատություն կամ այլ կարծիք ավտոմատ կերպով ընկալվում էր ոչ թե որպես մտահոգություն կամ այլընտրանքային մոտեցում, այլ որպես թշնամական դիրքորոշում։ Արդյունքում հանրային քննարկումը կորցրեց իր կառուցողական բնույթը, իսկ համաձայնության հասնելու հնարավորությունները կտրուկ նվազեցին։

Ժամանակի ընթացքում պառակտման հաջորդ փուլը դարձավ «հինգերորդ շարասյան» և, այսպես կոչված, «հայրենասերների» բաժանումը, որն արդեն դուրս եկավ ներքաղաքական պայքարի շրջանակներից ու տեղափոխվեց ազգային անվտանգության և «հայրենասիրության» դաշտ։ Այս փուլում պառակտումը ստացավ առավել վտանգավոր բնույթ, քանի որ այլ կարծիք ունեցողները սկսեցին ներկայացվել ոչ պարզապես որպես քաղաքական հակառակորդներ, այլ որպես արտաքին ուժերի սպասարկողներ կամ պետականության համար սպառնալիք ներկայացնող սուբյեկտներ։ Դա հանրային դիսկուրսում ներմուծեց կասկածի և անվստահության մթնոլորտ, որտեղ ցանկացած քննադատական խոսք կարող էր ընկալվել որպես դավաճանություն, իսկ բանավեճը՝ որպես անվտանգության ռիսկ։ Այսպիսի պայմաններում հասարակությունը աստիճանաբար զրկվեց ինքնաքննադատության և առողջ բանավեճի ունակությունից, ինչը ցանկացած պետության համար կենսական նշանակություն ունեցող գործոն է։

Պառակտման գործընթացի առավել մտահոգիչ դրսևորումը դարձավ դրա ներթափանցումը եկեղեցական դաշտ։ Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն եղել է ոչ միայն հոգևոր հաստատություն, այլ նաև ազգային ինքնության, համախմբման և շարունակականության առանցքային սյուներից մեկը։ Երբ եկեղեցականների մի մասը սկսում է ներգրավվել իշխանության օրակարգի սպասարկման մեջ՝ ի հակադրություն Եկեղեցու ներսում գործող սկզբունքների ու առկա կարգավորումների, ապա դրա արդյունքում Եկեղեցին՝ որպես կառույց, երկատվում է։ Եկեղեցու շուրջ ձևավորվող պառակտումը հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ այն խարխլում է այն հարթակը, որը նույնիսկ ամենածանր պատմական փուլերում կարողացել է պահպանել ազգային միասնականության նվազագույն հիմքը։

Այս ամբողջ գործընթացի համատեքստում աստիճանաբար ի չիք է դառնում հանրության համախմբման ցանկացած դրսևորում։ Երբ հասարակությունը մշտապես բաժանվում է «ճիշտերի» և «սխալների», «մերոնքականների» և «օտարների», «հայրենասերների» և «դավաճանների», ապա համախմբումը դառնում է ոչ թե ընդհանուր նպատակ, այլ կասկածելի և երբեմն նույնիսկ վտանգավոր գաղափար։ Այս պայմաններում հանրային համերաշխության ցանկացած փորձ հեշտությամբ արժեզրկվում է կամ ներկայացվում է որպես քողարկված քաղաքական մանևր, ինչի արդյունքում հասարակությունը մնում է մշտապես բևեռացված և ներքին լարվածության մեջ։

Պատահական չէ այն զգացողությունը, որ եթե արտաքին թշնամին նպատակադրված փորձեր հայ հասարակության մեջ սերմանել այն աստիճանի պառակտում, ինչին այսօր ականատես ենք լինում, դժվար թե հասներ նման խորքային արդյունքի։ Ներքին պառակտումը, հատկապես երբ այն խրախուսվում կամ «նորմալացվում» է իշխանության խոսույթում, իշխանության կողմից (իսկ մեզ մոտ հենց այդպես է), շատ ավելի արդյունավետ է պետականության թուլացման գործում, քան ցանկացած արտաքին ճնշում։ Այն քայքայում է հասարակության դիմադրողականությունը, նվազեցնում վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և խաթարում համատեղ գործողությունների կարողությունը՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում։

Այս իրավիճակը ծանր հարված է հասցնում Հայաստանի պետականության իմունիտետին։ Պետությունը, որի հասարակությունը խորապես պառակտված է, դառնում է խոցելի թե՛ արտաքին ազդեցությունների, թե՛ ներքին ցնցումների նկատմամբ։ Երբ քաղաքացիները միմյանց չեն վստահում, երբ ազգային ինստիտուտները վտանգի տակ են, իսկ հանրային խոսույթը լցվում է փոխադարձ մեղադրանքներով, պետական համակարգը կորցնում է իր կայունությունը և երկարաժամկետ զարգացման հնարավորությունները։

Պառակտված հասարակությունը դժվարությամբ է ձևավորում միասնական օրակարգ, իսկ առանց այդ օրակարգի պետությունը մնում է արձագանքող, ոչ թե նախաձեռնող դերակատար իր սեփական ճակատագրի հարցերում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Ամենադիտված