Ինչու է վարչապետն ամեն անգամ նկատողություն անում Վովա Գասպարյանին
ՔաղաքականությունArmtimes.com / Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հերթական անգամ կառավարության նիստի ժամանակ նկատողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս անգամ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատող տաքսիստների «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» լինելու համար:
Բնականաբար, ոստիկանապետն այս խնդրում մեղավոր առանցքային պաշտոնյան չէ, բայց վարչապետը որոշեց հենց նրա անունը հնչեցնել իրավիճակից իր ծայրահեղ դժգոհությունն արտահայտող ելույթի ժամանակ: Ինչո՞ւ է վարչապետը կառավարության նիստերի ժամանակ ոստիկանապետին հրապարակայնորեն նկատողություն անում, հատկապես այնպիսի հարցերում, որոնց համար ցանկության դեպքում ավելի անմիջական մեղավորներ կարող էր գտնել:
Մեկ ամիս առաջ Կարեն Կարապետյանը ոստիկանապետին նկատողություն արեց փողոցներում կուտակվող աղբի համար, եւ հանձնարարեց կանխարգելման միջոցներ ձեռնարկել, փողոցում աղբ թափողների ձեռից բռնել եւ թափած աղբը հավաքել տալ: «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք՝ ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա»,- ասաց նա:
շարունակությունը՝ կայքում