ՊՆ նախկին փոխնախարարը սայլակով բերվեց դատարան
ՀասարակությունԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ չսկսված՝ հետաձգվեց անցած տարի Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:
Գործում ներգրավված հանրային պաշտպանների մի մասը չէր ներկայացել դատարան: Դատարան չէր ներկայացել նաև ամբաստանյալ Նելլի Մինասյանը: Նրա պաշտպանը տեղեկանք ներկայացրեց դատարանին, որ Նելլի Մինասյանը գտնվում է հղիության 7-րդ շաբաթում՝ սպառնացող վիժում ախտորոշմամբ, անկողնային ռեժիմ է նշանակվել հունիսի 5-ից սկսած:
Ի դեպ, նշենք, որ երբ դատավորը ներս մտավ, բոլորը ոտքի կանգնեցին՝ բացի Վահան Շիրխանյանից: Շիրխանյանը ոտքի չկանգնեց, և դատարանը դա ճանաչեց դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք:
Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ դատարանին հայտնեց, որ եթե Հայաստանում 6 ամիս առաջ գեթ մեկ սայլակ գտնվեր, ապա դատական նիստերը անտեղի ամիսներ շարունակ չէին հետաձգվի:
Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 16-ին: