Հայերեն

ՀՀ իշխանությունները խելքի՞ կգան

Տնտեսություն

Armlur-ը գրում է․

Նույնիսկ պաշտոնական վիճակագիրներն են այլեւս ընդունում, որ Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում: Բանն այն է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա անցած յոթ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ, պարզվում է, որ այս տարվա հուլիսին, անցած տարվա նույն ամսի հետ համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշ 4,3 տոկոսով ցածր է եղել: Այլ կերպ ասած՝ այս տարվա հուլիսը Հայաստանի տնտեսության համար խիստ վատն է եղել: Իհարկե, ընդհանուր յոթ ամսվա կտրվածքով պաշտոնական վիճակագիրները, այնուամենայնիվ, տնտեսական աճ են արձանագրել` 3 տոկոսի չափով, բայց հենց այս փաստն իսկ արդեն վկայում է ՀՀ կառավարության ծանր կացության մասին: Բանն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ` վեց ամիսների արդյունքները ամփոփելիս, պաշտոնական վիճակագիրները գրել էին, թե իբր 4,8 տոկոսի տնտեսական աճ ենք ունեցել: Այսինքն՝ մեկ ամսում նույնիսկ պաշտոնապես Հայաստանի տնտեսությունն արդեն հասցրել է իր «աճի» մոտ երկու տոկոսը կամ իբր թե ձեռքբերածի 40 տոկոսը կորցնել: Յոթ ամիսների արդյունքներով փաստացի գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել է անկում: Այսպես՝ մեկ ամիս առաջ արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել էին 8,9 տոկոսով, այժմ այդ ցուցանիշը կազմել է 7,9 տոկոս: Գյուղատնտեսական համախառը արտադրանքի ծավալն անցած ամիս աճել էր 3,3 տոկոսով, այժմ այդ թիվը ընդամենը 1,3 տոկոս է կազմում: Այսինքն՝ պաշտոնական վիճակագիրները երկար-բարակ թվեր նկարելուց հետո կարողացել են ընդամենը չնչին տարբերությամբ աճ «նկարել», որպեսզի ստիպված չլինեն խոստովանել, որ գյուղատնտեսությունում անկում ենք ունեցել: Ասել է, թե Հայաստանի գյուղացին այսօր ավելի աղքատ է, քան անցած տարի, անցած մեկ տարին նրա կյանքում ոչինչ չի ավելացրել: Շինարարության ծավալների անկումը մնացել է նույնը՝ 7,6 տոկոս` անցած տարվա յոթ ամիսների հետ համեմատած: Ի դեպ, առեւտրի շրջանառության անկումը տոկոսային արտահայտությամբ մի փոքր է ավելացել` 0,1 տոկոսով, վեց ամիսների կտրվածքով անկումը 0,3 տոկոս էր կազմել, այժմ դարձել է 0,4: Սակայն այս փաստը կարեւոր է, քանի որ ցույց է տալիս, որ նույնիսկ պաշտոնական կառույցներն ընդունում են Հայաստանի բնակչության էլ ավելի աղքատանալու հանգամանքը: Ինչպես հայտնի է՝ առեւտրի շրջանառության անկումը ենթադրում է սպառողների գնողունակության նվազում, ինչն իր հերթին ենթադրում է բնակչության էլ ավելի աղքատացում: Նման պայմաններում ամենեւին էլ պատահական չէ, որ էլեկտրական էներգիայի արտադրության ծավալները այս տարվա յոթ ամիսների արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, 5,5 տոկոսով նվազել են: Այսինքն՝ Հայաստանի ողջ բնակչությունը, ձեռնարկությունները եւ մնացածը միասին այս տարի անցած տարվանից էապես քիչ էլէներգիա են օգտագործել: Իսկ նման անկումները լավ օրից չէ, որ տեղի են ունենում: Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանում պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը շարունակում են նվազել: Մասնավորապես, մեկ ամիս առաջ այդ անկումը կազմել 0,6 տոկոս, այժմ այն դարձել է 1 տոկոս: Ամսվա կտրվածքով պետական աշխատողների ստացած աշխատավարձերն այս ընթացքում նվազել են մոտ 1600 դրամի չափով: Հայտնի է, որ պետական հիմնարկների ղեկավար կազմի աշխատավարձերը չեն փոխվել, նրանք շարունակում են նախկինի պես աստղաբաշխական գումարներ ստանալ ոչինչ չանելու համար: Այսինքն՝ աշխատավարձի անկումը տեղի է ունեցել պետական հիմնարկների շարքային աշխատակիցների եկամուտների նվազման հաշվին: Իհարկե, վերը բերվածը դեռ չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները խելքի կգան եւ կսկսեն երկրի տնտեսությունը փրկելու ուղղությամբ քայլեր կատարել, որից առաջինը իրենց հեռանալն է: Առավել հավանական է, որ կառավարությունում կրկին կհավաքվեն եւ մեկմեկու շնորհակալություն կհայտնեն «փայլուն» աշխատանքի համար:

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը
Ամենադիտված