Վովա Գասպարյանը ոստիկանապետ է պաշտոնանկ է արել
ՔաղաքականությունՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
2016թ․ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գևորգյանին: Միջադեպից օրեր անց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն, իսկ մինչև դրա ավարտը ժամանակավորապես դադարեցվել էին Ազիզյանի լիազորությունները: