Սերժ Սարգսյանը գնում է Ռուսաստանի հռչակած սպառնալիքին ընդառաջ
ՔաղաքականությունԼրագիր / Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որի մայրաքաղաք Աստանայում ներկա է լինելու Էքսպո ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը բավական ներկայացուցչական է, ավելի քան 115 պետության մասնակցություն: Ուշագրավ է ոլորտային ուղղությունը՝ նորարար էներգետիկա, կանաչ տեխնոլոգիաներ:
Ուղղությունն ուշագրավ է թե այն առումով, որ Հայաստանն ունի այդ ոլորտում շոշափելի ներուժ, որի կապակցությամբ օրերս անգամ բավական հավակնոտ հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլզը՝ 8 միլիարդ դոլարի հայ-ամերիկյան գործակցության հեռանկար, թե ուշագրավ է այն առումով, որ կանաչ տեխնոլոգիաների զարգացումը Ռուսաստանը հռչակել է իր տնտեսության սպառնալիք:
Փաստացի ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մեկնելով Աստանա, գնում է Հայաստանի տնտեսության ներուժին, մյուս կողմից Ռուսաստանի տնտեսության սպառնալիքին ընդառաջ: Իսկ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության «յուրահատուկ» բնույթը, հնարավոր է պատկերացնել, որ պահն իսկապես նուրբ է:
շարունակությունը՝ կայքում