Հայերեն


«Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդումը դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն որակվեց։ Շատ ավելի հաճախ Եկեղեցու հանդեպ տեղի ունեցող արշավանքի հարցերը քննարկման ոչ թե իրավական, այլ բարոյական տիրույթ են տեղափոխվում։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասում է՝ լիովին համաձայն է դարակազմիկ ողբերգություն և խայտառակություն ձևակերպման հետ։ «Այո՛, քրեական հետապնդում հարուցվեց մեր հովվապետի՝ Վեհափառ հոր նկատմամբ։ Այս իրավիճակում ես զուտ քաղաքացի չեմ, հայ եմ, քրիստոնյա եմ, իրավաբան եմ, ով բազմաբևեռ տեսանկյունից բոլոր հարթություններում շատ ծանր է տանում տեղի ունեցող հետապնդումները մեր հնագույն ինստիտուցիոնալ կառույցի նկատմամբ։ Իրավիճակը գնահատելի է քրիստոնեության տեսանկյունից, այն է՝ Եկեղեցու նկատմամբ միջամտությունները՝ որպես կրոնական կազմակերպություն, իրավիճակը գնահատելի է քաղաքական տեսանկյունից, որովհետև այս ամենը առաջին հերթին քաղաքական միջամտության հետևանք է։ Այս ամենը, երբ համալիր անդրադարձ ենք կատարում, սկսվել է երկրի վարչապետի միջամտությամբ՝ հակասահմանադրական եղանակով։ Բազմիցս խոսել ենք, որ Եկեղեցու ներքին գործերին պետական մարմինների միջամտությունը անթույլատրելի է, դա Սահմանադրությամբ սահմանված ճշմարտություն է, դա վարչապետին՝ իր գործառույթներով կաշկանդող ճշմարտություն է՝ օրինականության սկզբունքի համատեքստում։ Այսինքն, վարչապետը իրավունք չուներ անել այն ամենը, ինչ նա անում է, իսկ վերջին՝ «բարենորոգումների հայտարարությունը» որպես վարչապետ ստորագրելուց հետո առավել ևս հակաիրավական տիրույթ թևակոխեց։ Սա նաև քաղաքական հարթությունում է գնահատելի, որովհետև ակնհայտ քաղաքական հետապնդումներ են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նկատմամբ։ Ողբերգական արձանագրում է, որ չորս արքեպիսկոպոս սրբազան հայրեր ազատազրկված են, չորսի նկատմամբ էլ ամենածանր խափանման միջոցը կիրառվեց, ճիշտ է՝ հընթացս որոշները փոփոխվեցին։ Կալանքն ամենածանր խափանման միջոցն է ու պետք է համաչափ լինի կատարված արարքին, չորսի դեպքում էլ դրա անհրաժեշտությունը բացակայում էր, բայց կիրառվեց կալանք։ Սա ևս փաստում է, որ դասական քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ այլ դրվագներ ևս կան։ «Սկսած 18 հոգևոր հայրերի, որպես վկա, նույն օրը Պատարագի ժամին հարցաքննության կանչելուց և վերջացրած այս վերջին խայտառակ դեպքից, երբ խափանելու համար Եպիսկոպոսաց հոգևոր ժողովը, թույլ չտալու համար, որ հոգևոր հայրերը մեկնեն երկրից, նրանց արհեստածին մեղադրանքներ առաջադրեցին և դրանց համատեքստում թույլ չտվեցին, որպեսզի վերջիններս Ավստրիա մեկնեն։ Իսկ զարգացումների էպոպեան, ցավոք, Վեհափառ հոր նկատմամբ հարուցված քրեական գործն էր, որով պատմական առումով դարձանք միակ երկիրը, որտեղ քաղաքական իշխանությունն իրեն այսչափ թույլ է տալիս միջամտություն, և նման սանկցիա է կիրառվում երկրի՝ բացառիկ ազգային եկեղեցի հռչակված կրոնական կազմակերպության առաջնորդի նկատմամբ։ Աշխարհի օրինակներն էի ուսումնասիրում։ Հունաստանի, Ուկրաինայի դեպքերն են նմանաբնույթ, բայց ոչ ոք այդ կարմիր գիծը դեռևս չի հատել։ Այդ տեսանկյունից էլ է խայտառակություն, որ նման բան ենք թույլ տալիս մենք՝ լինելով այն բացառիկ ազգը, որ հնագույն՝ 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու տեսքով, որը դարերի ընթացքում երաշխիքն է եղել մեր ազգի գոյատևման. շատ դեպքեր են եղել, երբ հայ ազգը չի ունեցել պետականություն, բայց որպես ազգ, ի տարբերություն մի շարք օրինակների, հաջողվել է հարատևել, օրինակ՝ Ցեղասպանության միջով անցելով, և դա կարողացել ենք անել բացառապես Եկեղեցու և մեր հոգևոր հայրերի նվիրականության շնորհիվ։ Հարատևել ենք թե՛ որպես ազգ, թե՛ մեր լեզուն ենք պահպանել, թե՛ մեր մշակութային արժեքները աշխարհով մեկ։ Չխոսենք իրավական գնահատականների, արդարադատության, իրավական գործընթացների ձևախեղումների մասին, որովհետև կրկին աշխարհի առումով անթույլատրելի նախադեպ է դառնում, երբ Հովվապետի որոշումն են բողոքարկում, դրան ընթացք են տալիս, կարգալույծ եղած քահանաներին իրավապահ մարմինները և դատարանները թույլ են տալիս վերականգնվել իրենց պաշտոններում։ Սա իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ցավոք, մի իրականության մեջ ենք ապրում, երբ ուրախանում ենք, որ ՔԿՀ-ում կալանքը կրելու փոխարեն անմեղ մարդը շարունակում է նույն կալանքը կրել տնային պայմաններում։ «Հիշենք, թե ինչպես ժողովուրդն ընդունեց իր հոգևոր առաջնորդին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Իրապես առանց հուզվելու հնարավոր չէր այդ կադրերին հետևել։ Միքայել սրբազանի հետ տեղի ունեցողի պարագայում գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ, որովհետև այս դեպքում հանցակազմի բացակայություն կար։ Հնարավոր չէր այդ փաստերի առկայությամբ բավական չէ գործ հարուցել, վարույթ սկսել, դեռ մի բան էլ մարդու նկատմամբ մեղադրական դատավճիռ ընդունել։ Իրավական համայնքի համար սա ևս անթույլատրելի գծերի հատում էր։ Մեր երկրում խափանման միջոցներից ամենածանր տեսակը՝ կալանքը, վերածվել է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ միջոցի, ինչն ընդգծում է այս բոլոր դեպքերի քաղաքական բնույթն ու քաղաքական հիմք կրելը։ Տնային կալանքը մարդու ազատությունը սահմանափակող պակաս խիստ միջոց չէ, քան կալանքը, որովհետև մարդու նկատմամբ կիրառվում են ֆիզիկական միջամտություններ, նրա շարժը սահմանափակվում է, ընդամենը նա իր տան միջավայրում է, բայց անհամաչափ են այս երկու խափանման միջոցի տեսակները, երբ գոյություն ունի վարչական վերահսկողություն, ստորագրություն չհեռանալու մասին, գրավ։ Որոշ դեպքերում այս ամենը համակցված են կիրառում՝ կրկին ծայրաստիճան անհամաչափ։ Խափանման միջոցը պետք է արդարացված լինի։ Միքայել սրբազանի պարագայում գործը հարուցվել է, այսպես կոչված, «բռնության կոչի» հիմքով։ Խափանման միջոց կալանքը դատարանը կիրառում է, երբ մտավախություն ունի, որ մարդը նախաքննության վրա կարող է ազդել, կարող է խուսափել պատասխանատվությունից, կարող է ներազդել վկաների վրա։ Իսկ այս գործի շրջանակում ո՛չ վկա գոյություն ունի, ո՛չ լրացուցիչ ուսումնասիրվող ապացույցներ, ո՛չ էլ հընթացս այլ քննություն էր իրականացվում։ Որևէ հիմնավոր պատճառ գոյություն չուներ, թե ինչու մարդուն պետք է պահեն կալանքի կամ տնային կալանքի ներքո։ Միակ պատճառը, որն ակնհայտ էր, քաղաքական հետապնդումն ու խափանման միջոցների պատժիչ նկատառումներն էին»,-հավելում է իրավապաշտպան-սահմանադրագետը։

Շատ հաճախ են իրավապաշտպան հանրույթի մեջ գործընկերները նշում՝ քաղաքական տարր պարունակող գործերում ակնհայտ է «վերևից» իջեցվող հրահանգը։ Բայց չէ որ կատարողները՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, պետք է գիտակցեն, որ անօրինական գործողություններ կատարելու համար օրենքի առջև կրելու են պատասխանատվություն և իրենց ցաքուցրիվ, երբեմն օրենքից ու տրամաբանությունից զուրկ քայլերով խարխլում են իրավապահ համակարգի հիմքերը։ «Այսպիսի իրավակիրառ պրակտիկայի ու նախադեպերի ձևավորումը խեղում է մեր իրավակարգը, նախադեպային պրակտիկան, իրավունքի զարգացումը, իրավունքի տրամաբանությունը։ Պատահական չէ, որ միջազգային հանրությունը առանձնացրել է քաղաքական հետապնդումը, և պատահական չէ, որ ժողովրդավար ու իրավական պետությունների համատեքստում սահմանվել են սկզբունքներ, ինչպիսիք են՝ իշխանությունների տարանջատումը, օրինականության սկզբունքները, իրավունքի գերակայությունը, որպեսզի քաղաքական իշխանությունները և պաշտոնյաները իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ներազդելու քաղաքական տարբեր գործընթացների վրա, թույլ չտան նման միջամտություններ, ինչին, ցավոք, ականատես ենք լինում, իսկ միջամտությունները գնալով ահագնանում են, և անթույլատրելի գծերն էլ գնալով հատվում են։ Դրա էպոպեան եղավ Վեհափառ հոր նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, որը մեր ազգի համար պատմական ամոթ է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասին
Ամենադիտված