«Էս ի՞նչ բեսպրեդել ա»․ Սոչիի Ռոբսոնը՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի մասին
Ամենաընթերցված«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» աղբյուրների վկայությամբ՝ Սոչի քաղաքում հայտնի հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) խիստ վրդովված է այն փաստից, որ իր սանիկ Դոն Պիպոյի դեմ Հայաստանում մահափորձ է նախապատրաստվել:
Նա օրերս Երևանում էր, եկել էր մասնակցելու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աղջկա հարսանիքին: Կիրակի օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում, Սամվել Կարապետյանի և մի քանի այլ գործարարների ու հայտնի դեմքերի ներկայությամբ դժգոհել էր, ասելով. «Էս ի՞նչ բեսպրեդել ա Երևանում, ինչպես են համարձակվել ձեռք բարձրացնել իմ սանիկ Դոն Պիպոյի վրա...»:
Միայն չգիտենք՝ կոնկրետ ում է նկատի ունեցել՝ Վովա Գասպարյանի՞ն, թե՞ իշխանություններին ընդհանրապես:
Հիշեցնենք, որ մայիսի 24–ին իրավապահները կանխել են երկու «հեղինակությունների»՝ Վստրեչի Ապերի և Դոն Պիպոյի դեմ մահափորձը, Էջմիածնում ձերբակալելով երեք քիլերների:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում