Հայերեն


«Յանմ դուխով տղա էր». 16-ամյա տղան քարով ջախջախել է 2 տղամարդու

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց անչափահաս ամբաստանյալ Սերյոժա Հ.-ի գործի դատական քննությունը:

16 տարեկան Սերյոժային մեղադրանք էր առաջադրված ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Անչափահաս տղայի մայրիկին է սկզբնապես տրվել օրինական ներկայացուցչի կարգավիճակ, սակայն նա նախաքննական միայն մեկ գործողության է մասնակցել, այնուհետև նրան գտնել հնարավոր չի եղել: Մայրը, ըստ տղայի խոսքերի, կալանքի տակ գտնվող որդու հետ կապ չի պաշտպանում…Գործով որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ ներգրավվել է Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կողմից լիազորված իրավաբանը: Անչափահասի շահերը պաշտպանում էր հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ա. Ֆանյանը:

Ըստ դատական ակտի՝ Սերյոժան ծնվել է 2000 թվականին Արմավիրում, հետո ընտանիքով տեղափոխվել են Նոր Կեսարիա գյուղ: Այնտեղ Սերյոժան սովորել է մինչև 5-րդ դասարանը և դուրս է եկել դպրոցից: Մեկ տարի անց ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, ապա նորից վերադարձել են Հայաստան: Սերյոժան ուսումը չի շարունակել, դպրոց չի գնացել, բայց 8-9 տարի զբաղվել է «Թեյքվանդոյով»: Մշտական բնակության վայր չունենալով՝ ընտանիքն ապրել է տարբեր անասնաֆերմաներում, մայրն ու Սերյոժայի եղբայրը զբաղվել են կթվորությամբ, իսկ Սերյոժան՝ անասնապահությամբ: Վերջին շրջանում նա հաճախակի է հեռացել ընտանիքից, վարել է թափառաշրջիկի կյանք, աշխատել է շինարարություններում, քնել է Հրազդանի կիրճում…

2016 թվականի հունիսի 23-ի առավոտյան Զովաշենի սարում, որտեղ այդ ժամանակ ապրում ու աշխատում էր Սերյոժայի ընտանիքը, նա վիճել է հոր հետ, հեռացել է ընտանիքից ու եկել է Երևան…

Փաստորեն՝ փողոցում հայտնված անչափահասը ծնողներ ունի՝ և՛ հայր, և՛ մայր, ովքեր ոչ մի անգամ դատարան չեկան…

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ մշտական բնակության վայր չունեցող անչափահաս Սերյոժան դեպքի օրը՝ 2016 թվականի հունիսի 23-ին, ժամը 17-ի սահմաններում Հրազդանի կիրճում ծանոթացել է տուժողներ Լևոն Ս.-ին ու հանգուցյալ Արսեն Պ.-ին:

Տուժողները 16-ամյա վտիտ, փոքրամարմին ամբաստանյալից մեծ էին մոտ երեք անգամ, նրանք դեպքի պահին 47-48 տարեկան էին…

Նրանք միասին հաց են կերել: Ապա գնացել են Մաշտոցի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետ, սպիրտ են գնել, Լեոյի փողոցում խմել են:

Լևոն Ս.-ն փող է տվել Սերյոժային և ուղարկել է ծխախոտ գնելու: Սերյոժան գնացել և ուշացել է: Լևոնն ու Արսենը նրան սպասել-սպասել, ապա նորից իջել են Հրազդանի կիրճ:

Ժամը 23-ի սահմաններում, երբ Սերյոժան էլ է այնտեղ հայտնվել, Լևոնը զայրացել է նրա վրա՝ ծխախոտը չգնելու, իրեն խաբելու համար: Սերյոժան վիրավորական է համարել Լևոնի հնչեցրած նախատինքները, հայհոյանքը, քար է վերցրել գետնից ու հարվածել է Լևոնի գլխին: Գանգուղեղային ծանր վնասվածք է պատճառել Լևոնին: Վերջինս կարողացել է ազատվել Սերյոժայի ձեռքից, անցել է գետը ու դիմել է փախուստի:

Սերյոժան իր ողջ ցասումը պարպել է մյուս տղամարդու՝ Արսենի վրա՝ նրան հարվածներ հասցնելով քարով ու ձեռքով: Քարով հիմնականում հարվածներ է հասցրել Արսենի գլխին ու, ըստ մեղադրանքի, դիտավորությամբ նրան սպանել է տեղում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ Արսենի գլխի շրջանում բազմաթիվ ջնջխված վնասվածքներ են թվարկված՝ կյանքի հետ անհամատեղելի…

Դատարանում անչափահաս ամբաստանյալ Սերյոժան մեղսագրված ոչ մի դրվագով՝ ո՛չ դիտավորյալ սպանության, ո՛չ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ դեպքի օրն է ծանոթացել տուժողներ Լևոնի ու Արսենի հետ: Լևոնը «Նաբերեժնիի նարդիվանների մոտ» մոտեցել է իրեն, ասել է՝ լավ տղա ես, արի ծանոթանանք, շփվենք: Հետո նա իրեն փող է տվել և ուղարկել է ծխախոտ ու «մառոժնի» առնելու: «Չմերժեցի, գնացի, առա ու հետ էկա՝ նրանք արդեն նույն տեղում չէին…»:

Ամբաստանյալն ասաց, թե երկար փնտրել է Լևոնին ու Արսենին, ի վերջո հասել է նրանց «նավեսի» մոտ, այնտեղ տեսել է նրանց: Լևոնին է տվել ծխախոտը, բայց Լևոնը բարկացել է՝ ինչի՞ շուտ չբերեցիր, դու խաբել ես ինձ…

Ըստ Սերյոժայի՝ Լևոնը իրեն հայհոյել է՝ «սրբություն է հայհոյել»: «Սրբություն» ասելով՝ երևի մայրիկին նկատի ուներ, ով անգամ դատարան չէր գալիս՝ դատվող անչափահաս որդու կողքին լինելու համար…

Ըստ Սերյոժայի՝ Լևոնին հարցրել է՝ ինչո՞ւ հայհոյեց, իսկ Լևոնը քար է վերցրել, որ հարվածի:

«Ես մոտեցա, քարը Լևոնի ձեռքից վերցրի ու խփեցի իրա դեմքին… Ընկավ… Ուզում էի հեռանալ, Լևոնը հետևիցս քարեր էր շպրտում: Ես իրա շպրտած քարերը վերցնում, իրա վրա էի շպրտում: Ես չէի նայում՝ նրա մարմնի որ մասերին են դիպչում քարերը… Ես քարերով խփում էի, որ վարի չգնամ… Լևոնը փորձեց փայտ վերցնել՝ ինձ խփելու համար… Մի կողմ քաշվեցի… Լևոնը գետն անցավ ու փախավ… Մյուսը՝ Արսենը, նույնպես ինձ վրա քարեր էր շպրտում: Նավեսի տակ նստած էր: Խմած չէր, գիտակցում էր՝ ինչ է անում: Ես նրա շպրտած քարերը նրա վրա շպրտեցի: Նա ընկավ: Ես չմոտեցա, չգիտեի՝ մահացա՞վ, չմահացա՞վ, կպա՞վ, չկպա՞վ… Ես փախա…Ես չեմ փորձել դիտավորյալ սպանել նրանց: Ես միայն փորձել եմ պաշտպանվել… Մի քիչ հաջող եմ պաշտպանվել, որ սաղ եմ, ու… որ Լևոնն ա սաղ… Լևոնը ճիշտ չի ասում, ես իրանց հետ խորոված չեմ կերել, իրանցից փող ու ծխախոտ չեմ ուզել…»:

Ամբաստանյալը նշեց, որ Արսենը իր վրա քարեր էր շպրտում 2-3 մետր հեռավորությունից: Ինքը նրա վրա շպրտել է նրա շպրտած մեծ քարերը… «Ես նրան վերջին անգամ որ նայել եմ, նա ընկած տեղը շարժվում էր… Ես իմ կյանքին ուղղված վտանգ էի զգում… Ես պնդում եմ, որ Լևոնն է նախահարձակ եղել, նա է ինձ հայհոյել: Հետո էլ, յանըմ դուխով տղա էր, քար վերցրեց, որ խփի… Իրանք մեծ էին ինձանից: Ինչ որ ես արել եմ՝ վախից եմ արել…»:

Նախաքննական ցուցմունքում Սերյոժան ասել էր, թե Լևոնի ձեռքից վերցրել է քարը ու մեկ մետր հեռավորությունից հարվածել է նրա դեմքին: Լևոնն ընկել է: Հետո վեր է կացել, կռացել է, որ նորից քար վերցնի. «Ես միանգամից երկու քար վերցրի ու շպրտեցի նրա վրա: Քարերը դիպան նրա թիակին ու ոտքին… Հետո Լևոնը փախավ… Նավեսի տակ նստած Արսենը քար շպրտեց ինձ վրա, ես նրա վրա չորս հատ խոշոր քար եմ շպրտել, բոլորը դիպել են նրա գլխին: Նա ընկավ, գետնին ընկած շարժվում էր, ես փախա… Ես 8-10 անգամ չեմ խփել Արսենին, միայն քարով եմ խփել, ձեռքերով չեմ խփել…»:

Տուժող Լևոնը նշել է, որ իր ու Սերյոժայի կռվելու ժամանակ Արսենը նավեսի տակ էր, իր կարծիքով՝ քնած էր… Ինքը փախել ու չի տեսել, որ Սերյոժան քարերով հարվածել է Արսենի գլխին…

Ըստ Լևոնի ցուցմունքի՝ ինքը հաշվառման ու բնակության վայր չունի, շուրջ երկու ամիս ապրել է Հրազդանի կիրճում՝ Ատոմային էներգետիկայի վարչական շենքից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում: Այնտեղ է ծանոթացել նույնպես անօթևան Արսենի հետ, մտերմացել են, իրար հետ հաց են կերել, խմել են, իրար հետ էլ ապրել են «նավեսի տակ»: Արսենը զբաղվել է մուրացկանությամբ:

Դեպքի օրը՝ հունիսի 23-ի առավոտյան Արսենի հետ գնել են սպիրտ, հավի միս: Իրենց ապրելատեղում խորովել են միսը, կերել ու խմել են: Ժամը 17-ի սահմաններում իրենց է մոտեցել մի տղա, ներկայացել է Սերգեյ անունով, խնդրել է թույլ տալ, որ իրենց հետ հաց ուտի: Իրենք չեն մերժել, քանի որ նա ասել է, թե այդ օրն է ազատվել «Սովետաշենի» գաղութից… Հետո միասին նորից բարձրացել են «Երևան սիթի», սպիրտ են գնել: Հանդիպել են իրենց ծանոթ Ստյոպին:

Չորսով քայլել են դեպի Լեոյի փողոց, նստել են նստարանին, չորսով խմել են սպիրտը: Անչափահասն էլ է խմել… Հետո նա իրենից 200 դրամ է խնդրել, որ պաղպաղակ առնի: Ինքը չի մերժել, տվել է: Նա գնացել է խանութ:

Ստյոպը այդ ընթացքում հեռացել է: Սերգեյը վերադարձել է՝ երեք հատ պաղպաղակ է բերել, իրենք կերել են պաղպաղակը, նորից իրար հետ խմել են: Լեոյի փողոցում մնացել են մինչև ժամը 21.30-ը: Իր ծխախոտը վերջացել է, ինքը 300 դրամ է տվել Սերգեյին և ուղարկել է իր համար «Ախթամար» գնելու:

Սերգեյը ևս 200 դրամ է ուզել, որ «պրյանիկ» առնի: Ինքը դա էլ չի մերժել, տվել է: Նա գնացել ու չի վերադարձել: Մոտ մեկ ժամ սպասել են նրան: Արսենն ասել է, թե տղան իրենց խաբել ու թռել է: Ինքն էլ մտածել է՝ երևի 500 դրամը տղային պետք է եղել:

Տեսնելով, որ նա չի գալիս, իրենք նորից սպիրտ, ծխախոտ ու սնունդ են առել և իջել են ձոր՝ իրենց ապրելավայրը: Տեղ հասնելով՝ տեսել են, որ Սերգեյը նստած է այնտեղ: Երեքով նորից սպիրտ են խմել: Արսենը գնացել է քնելու: Ինքը Սերգեյին նախատել է, որ գումարը վերցրել ու գնացել է, նաև հայհոյել է նրան: Հետո էլ ձեռքով հրել է նրան, որից հետո Սերգեյը գետնից մեծ քար է վերցրել ու մոտ երկու մետր հեռավորությունից հարվածել է իր դեմքին: Արյունահոսություն է սկսվել: Ինքը ձեռքով բռնել է գլուխն ու կքանստել է: Սերգեյը քարով ևս երեք հարված է հասցրել իր գլխին: Ինքը պաշտպանվելու համար փայտ է վերցրել, դրանով հարվածել է Սերգեյին՝ չգիտի՝ հարվածը դիպե՞լ է նրան, թե՞ ոչ: Եվ վազելով անցել է գետն ու դիմել է փախուստի: Սերգեյն իրեն չի հետապնդել: Այդ ընթացքում Արսենը քնած էր, նա չէր միջամտում: Ինքը գետն անցնելով՝ գնացել է «Միկա» բենզալցակայան, որտեղ հանդիպել է բենզալցակայանում ապրող Սամոյին ու Ռուբոյին: Սամոն, իր վիճակը տեսնելով, զանգել է շտապօգնություն, իրեն տեղափոխել են հիվանդանոց: Ինքը չի տեսել՝ ինչպես է Սերգեյը հարվածներ հասցրել Արսենին…

Հիվանդանոց եկած քննիչները իրեն հարցրել են՝ ի՞նքն է կռվել Արսենի հետ, բայց ինքն ասել է, որ երեքով են եղել, ինքը Արսենի հետ չի վիճել, կարող են գնալ ու Արսենին հարցնել, նա կհաստատի: Քննիչներն ասել են, որ Արսենը մահացած է…

Լևոնը դատարանում ասել է. «Պետք չի ամբաստանյալին խիստ պատժել… Ջահել ա… Ես նրանից գումար չեմ պահանջում, ոչ մի պահանջ չունեմ…»:

Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Սերյոժա Հ.-ն հոգեկան հիվանդությամբ, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարմամբ, տկարամտությամբ, մտավոր հետամնացությամբ չի տառապել, չի տառապում, նա հանդիսանում է «Հոգեպես առողջ, սոցիալ-մանկավարժական բարձիթողի անձնավորություն»:

Սերյոժա Հ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Նրա հագուստների վրա առկա են եղել արյան հետքեր, հաստատվել է, որ դրանք տուժողների արյան հետքերն են:

Ըստ դատաբժշկական փորձագետի՝ տուժող Արսեն Պ.-ի գլխին քարով հասցվել է առնվազն 5-6 հարված, առաջին հարվածից հետո տուժողը եղել գետնին ընկած վիճակում… Ստացած վնասվածքներից նա մահացել է տեղում…

Դատարանը եզրակացրել է, որ արարքների կատարման պահին անչափահաս Սերյոժա Հ.-ն չի գտնվել անհրաժեշտ պաշտպանության կամ կարծեցյալ անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այդ առումով նրա առաջ քաշած վարկածը չի հաստատվել գործով ձեռք բերված գեթ մեկ ապացույցով: Դեպքի հաջորդ օրը հայտնաբերված Սերյոժա Հ.-ի մարմնին առկա են եղել միայն քերծվածքներ…

Սերյոժա Հ.-ն նախկինում դատապարտված չի եղել: Տուժողներին նա ստել է, թե նոր է ազատվել, այն էլ՝ անչափահասների համար չնախատեսված «Սովետաշենի» գաղութից…

Դատարանը անչափահաս Սերյոժա Հ.-ին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Սերյոժա Հ.-ն վերջին հաշվով դատապարտվեց 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունիսի 24-ից:

Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումները
Ամենադիտված