Հղիանալը՝ կաթնագեղձի քաղցկեղից խուսափելու շանս
ՀասարակությունՉիկագոյում «Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության» վեհաժողովի ընթացքում պարզ է դարձել, որ նախկինում կրծքագեզձի քաղցկեղով հիվանդ կանայք կարող են հղիանալ, որը նաև նպաստում է քաղցկեղի կրկնվելու հավանականության նվազեցմանը,հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Կրծքագեղձի քաղցկեղով նախկին հիվանդների համար հղիության որոշումը հաճախ կապված է բարձր ռիսկայնության հետ:
Ուռուցքաբան Աննա Փարթրիջի խոսքերով, - «Երբ երիտասարդ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում, քիմիաթերապիան և հորմոնային թերապիան քաղցկեղի կանխարգելման և բուժման բաղկացուցիչ կարևորագույն փուլերից մեկն է, որով նա հաճախ պետք է անցնի»:
Քաղցկեղի բուժմանը և կանխարգելմանը նպաստող դեղորայքի, այդ թվում՝ Տամոքսիֆենի (Tamoxifen) ընդունումը հղիության ընթացքում կարող է խնդիրներ առաջացնել, նույնիսկ՝ազդել բեղմնավորման վրա: Այդ պատճառով կանայք ստիպված են դադարեցնել հորմոնային թերապիան երեխա ունենալու համար:
Գիտնականների նոր բացահայտումը զգալիորեն կթեթևացնի այս խնդրին առնչվող կանանց մտահոգությունները: Ուսումնասիրությունը պարզել է, որ անցյալում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ շուրջ 1200 կանանցից մեկ քառորդը կարողացել է հղիանալ:
«Սա հուսադրող է այնքանով, որ հայտնի է դարձել, որ չկա տարբերություն նախկինում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ և այլ կանանց միջև ովքեր ցանականում են հղիանալ», - գտնում է «Դանա-Ֆարբեր» քաղցկեղի ինստիտուտի ուռուցքաբան Աննա Փարթրիջը:
Ավելին՝ նախկինում կրծքագեղձի քաղցկեղով տառապած կանանց մոտ հղիությունից հետո զգալիորեն նվազում է քաղցկեղի կրկնվելու հավանականությունը: