Հայերեն

Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Բարձրագույն դատական խորհրդի անունից տարածվեց հայտարարություն, որի հիմնական ենթատեքստը փաստաբաններին թիրախավորելն է, հնարավոր է՝ նաև փաշինյանական ռեպրեսիվ մարմիններին ևս մեկ անգամ փաստաբանների վրա հարձակումների ուղղորդելը:

Ինչի՞ մասին է խոսքն, առհասարակ:

Բանն այն է, որ հայտնի փաստաբան Արա Զոհրաբյանը գրառում էր արել՝ նշելով, որ մոտ ապագայում բարձրացվելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավոր Սիմա Աբովյանին և դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Փաստաբանի կարծիքով, հիշատակված դատավորները կատարել են արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի հատկանիշներին, այն է՝ «շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը»:

Փաստաբան Արա Զոհրաբյանը նշել էր. «Այս դատավորներից Հովհաննես Մելքոնյանը և Սիմա Աբովյանը երկու տարբեր քաղաքացիների՝ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի (կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներ) հայցադիմումները վերադարձնելիս համարյա նույն տեքստով որոշումներ են կայացրել, ինչը նույնպես ապացույց է, որ այս դատավորները գործում են խմբային շահերով:

Բոլոր երեք դատավորները կոպտորեն խախտել են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքների պահանջները»: Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է այն աքսիոմատիկ հանգամանքը, որ պետությունը, ո՛չ իր գործադիր և ո՛չ էլ իր դատական իշխանության միջոցով չի կարող ներխուժել Եկեղեցու ներքին կյանք՝ հոգևորականին օծելու, կարգալույծ անելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ ազատելու հարցերի տիրույթ:

Շատ մանրամասներ չներկայացնենք, այդ հայտարարությունը հայտնի է, ու ցանկացողները կարող են կարդալ:

Փաստը մնում է փաստ, որ ԲԴԽ-ն որոշեց անմիջապես հանդես գալ «հուժկու և ծանրադղորդ» հակադարձ հայտարարությամբ: Հենց այդ հայտարարությունից էլ պարզվեց, որ նրանք այնտեղ՝ փաշինյանական ԲԴԽ-ում իրենց ոչ միայն կաթողիկոսի, արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի տեղ են դրել, այսինքն՝ իրենց ոչ միայն թվում է, որ կարող են ում պատահի՝ քահանա, վանահայր կամ սարկավագ նշանակել… դատարանի որոշմամբ, այլև իրենք են արդեն որոշում, թե ինչ պիտի ասեն կամ ինչ չպիտի ասեն փաստաբանները: Մի քիչ շատ բան չեն վերցրե՞լ արդյոք իրենց վրա:

ԲԴԽ հայտարարության մեջ, օրինակ, ասվում է. «Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում»:

Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ էին այս հայտարարությունը գրած և ստորագրած ԲԴԽ անդամները, երբ Նիկոլ Փաշինյանը դատավորներին հրապարակավ բնորոշեց որպես «պատերի տակ վնգստացողներ»: Ո՞ւր էին «դատական համակարգի» հեղինակության այդ ինքնամոռաց պաշտպանները: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գործադիր և օրենսդիր մարմինները ներկայացնող պաշտոնյաները հարձակվեցին դատական իշխանության վրա, այդ ժամանակ որտե՞ղ էին ԲԴԽ հայտարարության հեղինակները:

Կամ՝ դատական համակարգի այդ ի՞նչ հեղինակությունից են նրանք խոսում մի իրավիճակում, երբ դատարաններն ուղղակիորեն դակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները՝ այս կամ այն քաղաքական գործչին, առհասարակ, որևէ հայ մարդու, այս կամ այն բարձրաստիճան հոգևորականին բանտարկելու, ազատ տեղաշարժից զրկելու, կալանավորելու, հետապնդելու վերաբերյալ:

Ավելին, ինչի՞ մասին են խոսում ԲԴԽ-ն ու հայտարարության հեղինակները: Նրանք երբևէ ձայն, ծպտուն հանե՞լ են այն խայտառակ եղելության վերաբերյալ, որ «քաղաքական գործերը» կամ Փաշինյանի կողմից մատնանշված հայ մարդկանց կալանավորելու գործերը քննում են բացառապես նույն երկու կամ երեք դատավորները: Այդ ինչպե՞ս է այդպես ստացվում: Երբևէ, գոնե մի կես անգամ ԲԴԽ-ականները այդ իրողությանն անդրադարձած կա՞ն:

ԲԴԽ-ի հայտարարության մեջ նշվում է, թե դատավորներին թիրախավորելը (այսինքն՝ ակնհայտ անհեթեթ որոշումներ կայացածների անուններն ու նկարները հրապարակելը, էլի)… «ոչ միայն վտանգում են դատական իշխանության ինքնուրույնությունը, այլ նաև խոչընդոտում են արդարադատության արդյունավետ իրականացմանը»: Վայ, թաշկինակ տվեք, հիմա կսկսեմ արտասվել…

Հա, ու ԲԴԽ-ն անընդունելի է համարում «նման մոտեցումները»:

Դատական իշխանության ինքնուրույնության մասին խոսում է մի մարմին, որի ոչ շատ վաղուցվա ղեկավարը հեռացավ ԲԴԽ նախագահի պաշտոնից… գործադիր իշխանության ղեկավարից՝ Նիկոլ Փաշինյանից ինչ-որ գրություն ստանալուց հետո: Ինչ-որ գրությունն էլ, ինչի մասին դիտարկումներով հեղեղված էր մամուլն այն օրերին, ոչ այն է՝ «սմս» էր, ոչ այն է՝ «վոթսափով» ուղարկված կարճ հաղորդագրություն:

Եթե այլ բան չլիներ, ապա հենց միայն այդ փաստը կարելի է համարել «դատական իշխանության ինքնուրույնության» հոգեհանգիստը, հուղարկավորությունն ու օղորմաթասը՝ միաժամանակ:

 Ի դեպ, ԲԴԽ-ում, ի՞նչ է, Փաստաբանների պալատի տեղը չգիտե՞ն: Եթե ինչ-ինչ դժգոհություններ ունեն փաստաբաններից՝ էթիկայի ու վարքի հետ կապված, ապա միգուցե հենց Փաստաբանների պալատի՞ն դիմեն:

Առհասարակ, երբ մոտ 10 տարի առաջ ձևավորվում էր ԲԴԽ-ն, հիմնական նպատակներից մեկն այն էր, որ բարձրացվի դատական իշխանության անկախության աստիճանը: Ներկայիս ԲԴԽ-ն, սակայն, կարծես գոյություն ունի միայն այն բանի համար, որպեսզի ապացուցի, որ դատական իշխանության անկախությունը վերացված է և այն ամբողջությամբ դրված է 1 անձի և նրա կուսակիցների քաղաքական և կիսաքաղաքական կապրիզներն սպասարկելու տակ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան
Ամենադիտված