Հայերեն

Թեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ

Սպորտ

Այսօր՝ փետրվարի 24-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը, որում իտալական «Ինտերը» կընդունի նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ Խաղը կկայանա Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։

Հիշեցնենք, որ առաջին խաղում նորվեգական թիմը սենսացիոն հաղթանակ էր տարել 3։1 հաշվով։

Նախախաղային ասուլիսի ընթացքում «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը հատուկ անդրադարձ է կատարել «Ինտերի» կիսապաշտպանին՝ բարձր գնահատելով հայ ֆուտբոլիստի որակներն ու հարուստ փորձը։

«Մենք քաջածանոթ ենք Մխիթարյանի խաղին, քանի որ նախկինում բազմիցս առիթներ ունեցել ենք մրցելու նրա դեմ։ Թեև նա այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա։ Մենք հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը։ Միանգամայն հնարավոր է, որ վաղվա խաղում հենց նա դառնա այն օղակը, որը տարբերություն կստեղծի դաշտում։ Սպասենք և կտեսնենք:

Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք կարողանում ենք ապրել ներկայով և ընդունել իրադարձություններն այնպես, ինչպես դրանք կան: Մեր պաշտպանությունում մենք պետք է խելամտորեն փակենք ճիշտ ուղիները: Երբ մենք խլում ենք գնդակը, նրանք խոցելի են դառնում, և դա մեր գլխավոր հնարավորություններից մեկն է: Մյուս տարբերակը գնդակը վերահսկելն ու նրանց պաշտպանվել ստիպելն է: Եթե մենք ճիշտ որոշենք արագ հակագրոհների անցնելու և դիրքային երկար գրոհներ կառուցելու պահերը, խաղը կարող է շատ հետաքրքիր ստացվել»,- ընդգծել է նորվեգացի մասնագետը։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի արդյունքներով նորվեգական թիմը վաստակել էր 9 միավոր և զբաղեցրել 23-րդ տեղը, իսկ իտալական ակումբը 15 միավորով 10-րդն էր:

Մրցաշարի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։

«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Դիլիջանը փոփոխությունների շեմին․ կարո՞ղ է զբոսաշրջության աճը փոխել քաղաքի տնտեսությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան
Ամենադիտված