Հայերեն

Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա Կոստանյան

Blog
Բոլոր ուղղություններով կառավարումը տապալածները, պետության գլխին երկու-երեք պատերազմ բերածները մեկը մյուսին հերթ չտալով` առօրյա կարգապահությամբ հաթաթա են տալիս, որ թույլ չեն տալու իշխանափոխություն լինի` հաստատելով նախընտրական շրջանում առավել ընդգծված իրենց անթաքույց վախերը: Հասկանում են, որ իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք վստահաբար մեծացնելու են ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձևավորելու շանսերը, ըստ այդմ սկսել են ամենականխատեսելի տարբերակներով կաշառել քաղաքացիներին:

Բոլորովին վերջերս էր վարչապետ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ վստահեցնում, թե «թոշակառուների ինչի՞ն ա պետք ավել 10.000 դրամը, միևնույնն է չեն իմանալու ինչի վրա ծախսել», իսկ այ կառավարությունը լավ գիտի ինչպես տնօրինել տարեցների կենսաթոշակները` ուղղելով առողջության ապահովագրման անհասկանալի համակարգին ու ներդնելով ոչ պակաս անհասկանալի հետվճարի համակարգը: Սրան հաջորդեց պաշտոնյաներին միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանելու աբսուրդային որոշումը, որն ի դեպ օրինականացված կաշառք է, սակայն հակակոռուպցիոն կոմիտեի` պարգևավճար ստացած նախագահը տարօրինակ զուգադիպությամբ այդպես չի կարծում, իսկ ինչու՞, որովհետև շահերի բախում ունի, քանի որ ինքն էլ է ստացել, սակայն վախենում է հրապարակել ստացածի չափը:

Այսօր առավոտ կանուխ, պարգևավճարների չեմպիոն Փաշինյանը շտապեց ազդարարել, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան 10.000 դրամով, այո, այո, այն նույն Փաշինյանը, ով պնդում էր, որ պետք չէ բարձրացնել, տարվա մեկնարկի արդեն երկրորդ ամիսն է, իսկ բյուջետային պլանավորումը դեռ նախորդ տարի է արվել, պետական միջոցների հատկացումներն էլ նախապես հաշվարկվել ու նախատեսվել են բոլոր ուղղություններով, հանկարծ որոշում է թոշակ բարձրացնել: Տարվա առաջին եռամսյակի կեսին հապճեպ ու հանպատրաստից այս քայլով Փաշինյանը շտապում է կանխել մոտալուտ պարտությունն ընտրություններին, քանզի ինչով, եթե ոչ սոցիալական ապահովության կտերով կարելի է շահել խոցելի խմբերի սիրտը, որ իրեն հերթական անգամ ձայն տան` պահպանելու կեղծ խաղաղություն բերածի, սոցիալական ու տնտեսական աճ ապահովածի ու Վաշինգտոնի փողոցներից ավելի լավ ասֆալտ փռածի նույն չափ կեղծ համբավը:

Պարոնայք, նաև տիկնայք իշխանականներ, այս ու նմանատիպ բոլոր ձեր քայլերը ակնհայտ վախերի դրսևորումներ են, շարունակեք նույն կերպ, ախր այնքան կանխատեսելի եք։
 
Նոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ Վարդևանյան
Ամենադիտված