Հայաստանը ճնշում է․ համանախագահներին օգնություն է պետք
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցը տվեց հերթական հարցերիւ առիթ, թե ինչ սպասել այցից: Այդ հարցերը առաջանում են համանախագահների յուրաքանչյուր տարածաշրջանային այցից առաջ, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կամ նախագահների այցից առաջ, թեեւ նախագահների հանդիպում չի եղել նախորդ տարի հունիսի Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո:
Չի բացառվում, որ համանախագահների տարածաշրջանային հերթական այցի նպատակը հենց նախագահների հանդիպում կազմակերպելն է: Թեեւ, դա իհարկե ենթադրություն է: Ընդհանրապես, աշխարհաքաղաքական իրավիճակը ներկայումս այնպիսին է, որ հնարավոր է ենթադրել տարաբնույթ սցենարներ եւ օրակարգ, հաշվի առնելով այն, որ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը վաղուց հանդիսանում է ոչ միայն միջնորդական ձեւաչափ Արցախի խնդրի համար, այլ յուրօրինակ աշխարհաքաղաքական փակ ակումբ, որտեղ հարաբերվում եւ ավելի լայն շրջանակի հարցեր են լուծում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ միջոկային երեք տերություն՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան:
շարունակությունը՝ կայքում