100 դոլար աշակերտներին՝ ինտերնետից չօգտվելու դիմաց
ԱշխարհՎաշինգտոնի մասնավոր միջնակարգ դպրոցներից մեկի տնօրեն Դիանա Սմիթը խոստացել է 100-ական դոլար վճարել աշակերտներին, եթե նրանք ամառային արձակուրդների ընթացքում հրաժարվեն էլեկտրոնային սարքերից։ Այս մասին հաղորդում է «The Washington Post»-ը։
Սմիթը պատմել է, որ նա աշակերտներին առաջարկել է ամառային արձակուրդների ընթացքում ամեն երեքշաբթի օրը չօգտագործել հեռախոսներ և այլ էլեկտրոնային սարքեր։
Կինը նշել է, որ 2008 թվականից գլխավորում է դպրոցը և տարեց տարի իրավիճակը ավելի է վատանում՝ աշակերտները չեն քնում, որովհետև մինչև ուշ գիշեր համացանցում են լինում։ Նա իր նախաձեռնության մասին պատմել է ծնողներին, ովքեր հավանություն են տվել գաղափարին։
Տնօրենը նաև մանրամասնել է, որ առանց էլեկտրոնային սարքերի օրվա համար պատրաստ է վճարել իր միջոցներից։