Հայերեն

«Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում իշխանության և նրանց սազանդարը դարձած առանձին ուժերի ու գործիչների շուրթերով երբեմն հնչում են հայտարարություններ, որոնք ավելի շատ բացահայտում են իրենց հեղինակներին, քան վնաս են հասցնում իրենց թիրախներին։ «Չգրանցել X կուսակցությանը (անձին) և չթույլատրել մասնակցել ընտրություններին» ձևակերպումը հենց այդպիսի խոսք է։ Դա արդեն ոչ թե քաղաքական գնահատական է, այլ քաղաքական արգելանքի առաջարկ։

Երբ որևէ գործիչ հրապարակավ առաջարկում է ընտրություններին չթողնել իր մրցակցին, նա փաստացի ասում է՝ ես պատրաստ չեմ մրցել, ես ուզում եմ չեզոքացնել։ Սա վտանգավոր սահք է։ Ժողովրդավարությունը սկսվում է ընտրելու իրավունքից և ավարտվում է ընտրողին վստահելու կարողությամբ։ Եթե քաղաքական ուժը վտանգավոր է, թող դա որոշի ժողովուրդը քվեարկությամբ, ոչ թե քաղաքական հակառակորդը՝ հայտարարությամբ։

Հակառակ դեպքում մենք անցնում ենք «քաղաքական մրցակցության» դաշտից դեպի «քաղաքական ֆիլտրացիայի» ռեժիմ։

Մոլդովայի օրինակը բերելը ևս խնդրահարույց է։ Այո, տարբեր երկրներում իշխանությունները տարբեր ժամանակներում փորձել են սահմանափակել որոշ ուժերի մասնակցությունը, սակայն նման նախադեպերը միշտ ունեն մեկ ընդհանուր հետևանք՝ հասարակության բևեռացում և վստահության անկում ընտրական համակարգի նկատմամբ։ Հայաստանի համար ամենավտանգավորը հենց այդ վստահության կորուստն է։

Քաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի, տեսլականի շուրջ։ Եթե մրցակցին պետք է արգելել, նշանակում է՝ գաղափարական պայքարում վստահություն չկա։ Արգելքը քաղաքական փաստարկ չէ։ Արգելքը քաղաքական խուճապի ախտանիշ է։

Ավելին, ցանկացած ուժի՝ «շպիոն», «օտար ազդեցության գործակալ» կամ «ազգային անվտանգության սպառնալիք» պիտակավորելը հակաքաղաքական, վտանգավոր և ամոթալի պրակտիկա է։ Նման բառապաշարը հանրային դիսկուրսը դարձնում է թշնամական և փոխում քաղաքական մշակույթը՝ այն տեղափոխելով մեղադրանքի և ատելության դաշտ։ Իսկ երբ քաղաքական համակարգում սկսում են գործել «թույլ տալ-չտալու» տրամաբանությամբ, վաղ թե ուշ այդ մեխանիզմը կարող է կիրառվել բոլորի նկատմամբ։

Հայաստանի քաղաքական համակարգը այսօր ունի մեկ կարևոր փորձություն՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք իրական բազմակարծության։ Եթե այո, ապա պատասխանն ակնհայտ է. ընտրություններին մասնակցելու իրավունքը սահմանափակելու կոչերը պետք է մերժվեն որպես հակաժողովրդավարական մտածողություն։ Եթե ոչ, ապա մենք ընդունում ենք, որ ընտրական գործընթացը կարող է դառնալ... ընտրովի։

Քաղաքական ուժի նկատմամբ անհամաձայնությունը պետք է արտահայտվի քվեաթերթիկով, ոչ թե գրանցման մերժմամբ։

Մրցակցին արգելելու ցանկությունը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցանիշ է։

Եվ վերջապես՝ ընտրողից վախեցող քաղաքական գործիչը վաղ թե ուշ կբախվի հենց ընտրողի դատավճռին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Ամենադիտված