Հայերեն

Ավանում 73-ամյա բուսաբույժը սպանել է նրան, ում կասկածել է

Ամենաընթերցված

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ընթանում է Էդմոնդ Սիմոնյանի գործի դատական քննությունը:

73-ամյա Էդմոնդ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրված 40-ամյա Ալեքսանդր Դերգելյովին դիտավորությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 22-ի սահմաններում Ավանի Չարենց թաղամասի 9-րդ շենքին հարակից ավտոտնակների հրապարակում իրեն պատկանող ավտոտնակը հրկիզելու հարցի շուրջ Էդմոնդ Սիմոնյանը վիճել է հարևան ավտոտնակի տիրոջ՝ Ալեքսանդր Դերգելյովի հետ:
Վեճի ժամանակ, ըստ մեղադրանքի, նա սպանության դիտավորությամբ իր մոտ եղած դանակով թիկունքից հարվածներ է հասցրել Դերգելյովին: Ստացած վնասվածքներից Դերգելյովն իրենց շենքի վերելակում վայր է ընկել ու մահացել է:
Էդմոնդ Սիմոնյանը դեպքի ժամանակահատվածում բնակվել է հրկիզված ավտոտնակի հարևանությամբ գտնվող մեկ այլ ավտոտնակում: Իր հայտարարությամբ՝ նա ավտոտնակում ապրել է ժամանակավորապես՝ մինչև լուծվի իր բնակարանային հարցը: Նա անօթևան չի եղել՝ ըստ պաշտպանական կողմի՝ ունի տուն, զավակներ:

Էդմոնդ Սիմոնյանը, իր հայտարարությամբ, բուսաբույժ է եղել, նա դեղաբույսեր է հավաքել ու պահել է հենց հրկիզված ավտոտնակում: Բույսեր հավաքելու համար մոտը պահել է «ատամնավոր դանակ», որն առգրավված է որպես հանցագործության գործիք:
Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց վկա Գոհար Բ.-ն, ով բնակվել է տուժողի հարևանությամբ:

Նրա բնակարանը գտնվել է շենքի 14-րդ հարկում: Դեպքի օրը՝ 2016 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 22-ի սահմաններում վկան մտել է իրենց մուտք, սեղմել է վերելակի կոճակը, լսել է, որ վերելակն աշխատում է, բայց մի քիչ սպասելուց հետո, տեսնելով, որ վերելակի խցիկը չի իջնում, սկսել է ոտքով բարձրանալ: 9-րդ հարկում մի քիչ հանգստացել է, հարևանից վերցրել է նաև փուչիկներ՝ երեխային անակնկալ մատուցելու համար, ու շարունակել է ոտքով բարձրանալ:

Հասնելով 14-րդ հարկ՝ տեսել է, որ Ալեքսանդր Դերգելյովն ընկած է՝ «մարմնի կեսը լիֆտի ներսում էր, կեսը՝ դրսում՝ ոտքերը դրսում էին, մի ոտքը ծալված էր, ինքը կարծես թե կիսանստած էր՝ իրանը վերելակի ներսում էր, գլուխը թեքված էր… Կողքին փոքր տոպրակ էր ընկած…»:
Հարևանուհին մտածել է, թե Ալեքսանդրը վատացել է՝ սրտի հետ կապված խնդիր է: Նա սկզբում արյուն չի տեսել: Անմիջապես կանչել է հարևաններին ու Ալեքսանդրի քրոջը, ասել է, որ շտապօգնություն կանչեն: Սակայն երբ շտապօգնության բժիշկը զանգել ու դատաբժիշկ է կանչել, վկան հասկացել է, որ սպանություն է եղել՝ բժշկից իմացել է, որ Ալեքսանդրը մահացած է: Բժշկի կոշիկի հետքն էլ արյունոտ է եղել…
Որպես վկա հարցաքննվեցին արտակարգ իրավիճակների վարչության հրշեջ-փրկարարական խմբի անդամներից մի քանիսը:
Նրանք ահազանգ են ստացել, որ հրդեհ է բռնկվել Ավանի Չարենց թաղամասում գտնվող ավտոտնակի ներսում:

Դեպքի վայր են հասել ահազանգը ստանալուց 6-7 րոպե անց: Տեսել են, որ ամայի տարածքում գտնվող երկշարք ավտոտնակներից մեկի ներսում է կրակը բռնկված: Սկսել են հրդեհաշիջման աշխատանքները:

Ավտոտնակի մոտ է եղել 70-ին մոտ մի տղամարդ՝ փոքրիկ սպիտակ մորուքով, ով ասել է, թե ինքն է հրդեհված ավտոտնակի տերը: Նա՝ Էդմոնդ Սիմոնյանը, անհանգիստ է եղել, անընդհատ ասել է, թե գիտի՝ Սաշան է հրկիզել ավտոտնակը:

Փրկարարական խմբի պետը այդ տարեց տղամարդու ձեռքին նկատել է սպիտակ բռնակով, ատամնավոր սայրով դանակ: Տղամարդը ագրեսիվ չի եղել, բայց խմբի անդամների անվտանգության ապահովման նկատառումներով խմբի պետը հանձնարարել է դանակը վերցնել տղամարդու ձեռքից: Խմբի անդամներից՝ Արտակ Հ.-ն այդ տղամարդուն ասել է, թե դանակը հարկավոր է ինչ-որ բան կտրելու համար: Տղամարդը կամովին տվել է դանակը, Արտակն այն չի օգտագործել, դրել է ավտոտնակի դարպասի մի անկյունում:

Քիչ անց ժամանել են ոստիկանները, ասել են, թե մոտակա շենքի վերելակում սպանված տղամարդ կա: Նրանք վերցրել են ավտոտնակի դարպասի անկյունում դրված դանակը: Այդ դանակի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ փրկարարների՝ այրվող ավտոտնակի մոտ եղել է նաև մի երիտասարդ, ով ներկայացել է որպես քաղաքապետարանի աշխատակից: Նա ասել է, թե այրվող ավտոտնակի հարևանությամբ գտնվող ավտոտնակից շան կաղկանձ է լսվել:

Փրկարարները բացել են նաև հարևան ավտոտնակի դարպասը, տեսել են՝ շունը անշարժացել է: Ջուր են լցրել շան վրա, բայց նա արդեն անշնչացած էր:
Ամբաստանյալ Էդմոնդ Սիմոնյանը հարց ուղղեց փրկարարական խմբի պետին. «Իսկ դուք չնկատեցի՞ք, որ մեկը փորձում էր արհեստական շնչառություն տալ շանը»: Վկան ասաց, որ նման բան չի նկատել:

Ամբաստանյալն ասաց. «Այդ ե՛ս էի արհեստական շնչառություն տալիս շանը»:

Այս արտահայտությունը խիստ զայրացրեց տուժողի իրավահաջորդին՝ սպանված Ալեքսանդրի քրոջը: Նա ասաց. «Մարդ սպանելուց հետո շանը արհեստական շնչառություն եք տվել, ճիշտ է»:

Տուժողի իրավահաջորդն ասաց, որ հրդեհված ավտոտնակում թանկարժեք գույք չկար, մեքենա չկար՝ «զիբիլ էր՝ ամբաստանյալը զիբիլ էր հավաքում, զիբիլի պատճառով 40 տարեկան եղբորս սպանեց… Ասում է՝ բժիշկ է, բժիշկ լինելով՝ թիկունքից դանակով էնպես է խփել, որ սպանել է… Իմ եղբայրը նրա ավտոտնակը հրդեհելու ոչ մի պատճառ չուներ…»:

Ամբաստանյալ Էդմոնդ Սիմոնյանը գործի քննության ամենասկզբում տվել է խոստովանական ցուցմունք, մասնակցել է քննչական փորձարարությանը ու դարձյալ տվել է խոստովանական ցուցմունք, բայց այնուհետև հրաժարվել է տված ցուցմունքներից ու հայտարարել է, թե Ալեքսանդրին ինքը չի սպանել, սպանել են ուրիշ մարդիկ, ովքեր իրեն նույնպես սպառնացել են…

Դատական հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Մնացած վկաները նույնպես հիմնականում հրշեջ խմբի փրկարարներն են, ովքեր բուն սպանությանը ականատես չեն եղել. երբ նրանք հասել են դեպքի վայր, Էդմոնդ Սիմոնյանը ինչ-որ դանակ ձեռքին արդեն կանգնած է եղել այրվող ավտոտնակի մոտ,իսկ տուժողի մարմինն ընկած է եղել շենքի վերելակում…

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին:

Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսել
Ամենադիտված