Հայերեն

Միամիտ քրդերն ու շուստրի հայերը

Աշխարհ

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում պատմաբան Աշոտ Ներսիսյանն ասել է, թե քրդերն իրենց քաղաքական ձգտումների մեջ հասուն չեն: Գուցե իսկապես այդպես է ու դա ինչ-որ տեղ բնական է, պետականազուրկ ժողովրդի «բնավորություն»: Սակայն երբ մեր էլիտան ու հասարակությունը թաքուն հույսերով հետևում է քրդական հարցի զարգացումներին, սա արդեն ոչ թե պետությանը բնորոշ հասուն դիվանագիտության դրսևորում է, այլ էժան «շուստրիություն»:

Քրդերը, ավելի շուտ` նրանց իրաքյան հատվածը, որոշել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել` Քրդական ինքնավարությունն ինքնիշխան պետական միավորի վերածելու նպատակով: Մերոնք քրդերի այս նախաձեռնությունից հակաթրքականության հոտ են առել ու, չգիտես ինչու, ոգևորվել են` չնայած Քրդական ինքնավարության որոշումը` հակաթրքական լինելով հեռանկարի կտրվածքով, նույնքան էլ ուղղված է Իրանի դեմ, որին համարում ենք մեր հուսալի և վստահելի գործընկերը, Սիրիայի ու Ասադի դեմ, որոնք «որդեգրված» են մեր «հարազատ հայր» Մոսկվայի կողմից:

Կասկածից վեր է, որ Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի վերաձևավորումը գոնե այս պահին անթույլատրելի է համարվում նաև Վաշինգտոնում և Մոսկվայում, որոնք հակված են մերձավորարևելյան հնարավոր սահմանային փոփոխությունները քննարկել միասնական փաթեթով, որի ժամանակն ակնհայտորեն չի եկել: Մեր քաղաքական, պետական միտքն իրենց քրդական հարցով ծանրաբեռնում են մի փուլում, երբ ռացիոնալ մտածող շատ քրդեր անգամ` տոգորված չեն սեպտեմբերի 25-ի հանրաքվեով:

Դա կարող է ոչինչ չտալ քրդական պետության միջազգային ճանաչմանը, բայց չեղարկել այն իրավաքաղաքական ինքնավարությունը, որից քրդերն այսօր օգտվում են անկայուն Իրաքում։ Վերջապես դա կարող է հանգեցնել տարածաշրջանային նոր էսկալացիայի և քրդական տարրի դեմ նոր բռնությունների, անգամ` ցեղասպանության: Բայց եթե նույնիսկ անտեսենք միջազգային ու տարածաշրջանային բոլոր խոչընդոտները և պատկերացնենք, որ իրաքյան Քրդստանը սեպտեմբերի 25-ին դառնալու է անկախ պետություն` իր մեջ կրելով «Մեծ Քուրդիստանի» գաղափարը, ու մոտ ապագայում միավորելու է տարածաշրջանի 25-30 միլիոն քրդերի, դրանից ի՞նչ օգուտ հայերիս:

Արևմտյան Հայաստանի հողերում քրդերը շարունակելու են ապրել այնպես` ինչպես ապրել են 20-րդ դարասկզբին, դրանից առաջ, ինչպես ապրում են հիմա։ Մեզ թվում է, կամ մենք այնքան խելոք ենք, որ կարծում ենք, թե «միամիտ» քրդերից նվեր կստանանք Մասիսն ու Սասունը: Այդ «շուստրի» մտածողությամբ անցյալ դարասկզբին քրդերից «նվեր» ստացել ենք: Մեկ անգամ ևս չհիշենք ողբերգական մանրամասները:

Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա Կոստանյան
Ամենադիտված