Կարեն Կարապետյանը պատերազմ է հայտարարում
ԱմենաընթերցվածԱյնպիսի տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը չի տիրապետում Հայաստանի օրենսդրությանը: Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել փաստերը, որ նա մեկ ամիս առաջ աղբահանության հարցով հանձնարարություն էր տալիս Վլադիմիր Գասպարյանին, նախօրեին էլ ոստիկանապետը հանձնարարություն-դիտողություն ստացավ «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տաքսիստների թեմայով: Շատ հնարավոր է, որ վարչապետը չի հասցրել հանգամանալից ուսումնասիրել Հայաստանի օրենսդրությունը՝ Մոսկվայից Երևան տեղափոխվելուց հետո հազիվ ժամանակ գտնելով տնտեսության «ախտորոշման» համար:
Բայց ավելի հավանական է, որ Կարեն Կարապետյանը լավ էլ տիրապետում է օրենսդրությանը, սակայն տեղը չի բերում, թե ով է Վլադիմիր Գասպարյանը: Իսկ վերջինս ոչ միայն Հայաստանի ոստիկանապետն է, այլ նաև Սերժ Սարգսյանի համակարգի առանցքային դեմքերից մեկը, ու երբ Կարապետյանը դիտողություն է անում Գասպարյանին, նա «քար է նետում» Սարգսյանի բոստանը:
շարունակությունը՝ կայքում