Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. կառուցել Ուժեղ Հայաստան. Տաթևիկ Կարապետյան
BlogՏաթևիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Բոլոր ժամանակներում էլ ասել են, որ ապագան երիտասարդներինն է, բայց մեր օրերում այդ խոսքը շատ տեղին է հնչում, որովհետև ապագան տեխնոլոգիաներինն է, իսկ երիտասարդները ամենից հեշտն են սովորում ու ոչ միայն սովորում, այլ նաև բոլորի համար սովորական դարձնում նոր տեխնոլոգիաները։ Բայց և ուզում եմ հիշեք, որ տեխնոլոգիան միայն գործիք է և մենք չպետք է ուղղակի սպառողներ լինենք։ Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել։ Կառուցել Ուժեղ Հայաստան։