Հայերեն


Հայրենիք, որ չունենք․․

Հասարակություն

«... Որ միլիոն մարդ ելնի փողոց, իշխանությունը կհանձնվի», հա, 100 տոկոս կհանձնվի:

Մոտավորապես նույնն է, «...որ Թուքիան մեր հողերը տա, մեր երկիրը կմեծանա»: Որ մոլորակը մի քիչ արագ պտտվի, հաստատ ուղեծրից կթռնենք ու կարող է մի պտույտ տանք Սատուրնով-բանով ու ետ վերադառնանք, կարգին էլիպսոիդ զբոսանք կլինի:

Խոսքս միլիոն մարդու փողոց դուրս գալու անհավանականության մասին չէ եւ չեմ թաղում այդ սցենարը: Խոսքս իրականությունը չտեսնելու, անհիմն եւ սին երազների մասին է, դատարկ տեղը տառապելու եւ մազոխիզմի հասնող տվայտանքների մասին է, արդի` մնացած Հայաստանը, ժողովրդագրությունը հասկացած չլինելու մասին է, իրականությունը իմացած չլինելու մասին է:

Երկիրը էս զավթիչները վերածել են մի առանձնահատուկ ռեզերվացիայի հետեւյալ բարաքներով, որ ցրված են երկրով մեկ. մանկատուն, ծերանոց, գերեզմանոց, Սդղի գյոլ/Տեցի կռուգ, ռեստորան, կաֆե, բոզանոց, լողավազան, կազինո, հանգստի ու տուրիզմի, Մասիս սարը մոտիկից տեսնելու, ժամանցի գոտու` հսկիչ մենթական համակարգով, առասպելական չափերի վարչական ու կիսապարապ ապարատով, երկրի հարստությունը քամելու մի սուպեր մեքենայով, խորհրդանշական գյուղատնտեսությամբ եւ թշվառ արդյունաբերությամբ: Վերջացավ:

Այսպիսի կառուցվածքով եւ իրավիճակով երկրներում միլիոն մարդ փողոց դուրս չի գալիս, քառորդ մլն էլ դուրս չի գալիս: Սրանք խաղաղ ցուցարարներ են գնդակահարել իշխանություն պահելու համար ու մարսել են, որեւէ մեկը չափե՞լ է, թե դրա արդյունքում եւ դրա ահից քանի հոգի այլեւս դուրս չի ելել փողոց, քանի ցուցարար է արտագաղթել: Սրանք բանտերում 10-15-50 քաղբանտարկյալ են պահում իրենց հակառակ մտածելու եւ խոսելու համար, ամեն ուժեղ ցույցից հետո մինչեւ 300 մարդ են տարել փակել օրերով եւ ժամերով, սրանք մորթված ընտանիքի արյունն են նաղդել իրենց տիրոջը, որեւէ մեկը ուսումնասիրե՞լ է, թե ինչ ահաբեկչական ազդեցություն է թողնում այս ամեն, ինչը իրավիճակ են սաքրել սրանք, տնտեսական հանցագործություները չեմ քննարկում: Սրանք նպատակաուղղված կերպով հյուծել են երկիրն ու դրա հնարավոր տերերին, ժողովուրդ չեն թողել, ու զարգացնում են այս պայմանական պետության վերոհիշյալ սեկտորիալ կառուցվածքը, այդպես տիրելը հեշտ է, երկիր սարքելու նպատակ չունեն որովհետեւ:

Կուսակցություններից, քաղաքական կամ հասարակական խմբավորումներից ո՞վ, ո՞ր մեկն ուսումնասիրեց Հայաստանը եւ հասկացավ` ինչն ինչոց է, վերը գրածս իմ մասնավոր ընկալումներն են, դրանք ճշմարտության տեղ չեմ հրում: Ո՞ր քաղաքական ուժը պատասխան գտավ էն տեսական հարցին, թե 7 մլնանոց «էքզիտ պլան» ունեցող ու 25 տարի խոշտանգումների ենթարկված հանրությունը, ինչու պիտի որոշի դուրս գալ փողոց: Ինչո՞ւ, ե՞րբ, եւ ամենագլխավորը` ինչպե՞ս:

Հասկանում եմ ցավ քաշողներին, հասկանում եմ անհատ վրիժառուներին, որոնք կյանքում մուկ տեսնելիս ամեն անգամ թռնում են` առաստաղից կախվում ու ղժժում երեք օր, բայց առաջարկում են մորթել այսինչ պաշտոնյային, որ դզվի մի բան, հասկանում եմ «հայու գենի» նացիստներին, որ 20-22 գիրք են կարդացել ու համոզված են, որ մենք ենք աշխարհի կայֆը ու մեզնից զիլը չկաաաա, որ բոլոր ազգերը մեզ կոշիկի տակացու էլ չեմ գա, բայց թե ինչու ենք էս օրին` անկարող են բացատրել, հասկանում եմ հայոց պատմությունը Տրդատին խոզի խորոված լինելուց փրկելու մոմենտից հաշվողներին, ամեն նեղության մեջ երկինք նայողներին ու մոմ վառողներին, առանց հեգնանքի եմ ասում, չնեղանաք, ով ինչ կարողանում` անում է, համոզում է, հավատում է, ակնկալում է, դարդ է, դարդ, բոլորի սիրտը պատռվում է, հասկանում եմ նույնիսկ Փարիզից, Լոսից, Լոնդոնից ու մյուս տեղերից գիշերուզոր Հայաստանի ցավը քաշողներին, հավատացողներին, հուշողներին, խորհուրդ ու խրատ տվողներին, սատարողներին, փող ու շոր ուղարկողներին, բայց երբ ֆեյքն ասում է` մորթեք, վառեք, գյուլլեք, չեմ հասկանում ...Մարդ ուզում է կոմպի մոնիտորը խածելով ուտել: ՈՒ ամենից շատ չեմ հասկանում, երբ մարդիկ ասում են «Այ, որ միլիոն մարդ դուրս գա փողոց, սրանք մկան ծակին հազար թուման կտան», ես սրանց ամենալավը ... Այ, որ ես մեծ կնիկ էղնեի ... մոտավորապես: Ո՞նց էղնեի:

Ո՞նց են դուրս գալիս մեկ միլիոն մարդ, լավ` կես միլիոն, կբացատրե՞ք վերջապես, մի գծագիր հուշեք, նայեմ, իմ խելքն էլ վրան դնեմ, տեղս իմանամ, գնամ անելիքս անեմ, խիղճն էլ է լավ բան: Երբ ձեր շենքի պաձեզդի 15 տնից մեկը մենթի տուն է, մյուսը` գեբեշնիկի, երկու տուն պետական հիմնարկի հարկակեր է, երկու տուն համայնքային հիմնարկի հարկակեր է, հինգ տուն բացակա են` գնացել են համալրեն 7 միլիոնանոց «էքզիտ պլանը», երկու տուն գրին քարտի են սպասում, երկու տուն` օդանավի տոմսի փողի, երեք տան տղամարդիկ խոպան են, երեք տան ուսանողները էս կուսակցությունից, էն մարզպետից ու քաղաքապետից ուսման վարձն են պաղատում, որ տանեն ինըստուտին տան, երկու տուն ավագանու անդամին են դայաղ` քանիմ կոպեկ քաղաքի բյուջեից գրեյֆ անեն, չորս տան ժողովուրդ թաղի բոլոր խանութների տետրակներում պարտքեր ունի` «թոշակս ստանամ` կտամ», էջում, քանի՞ տուն մնաց, հա, վայթե մեկը, ես ու իմպես հիվանդները, որ առավոտ ու իրիկուն լսում են հարազատներից բռնած, անծանոթ մարդկանցով վերջացրած` «բա քեզ պետք է՞, տո մեղկ չե՞ս, տո դու ափսոս չե՞ս, խո շատ չծեծեցի՞ն, մաքուր ելա՞ր», ու լսում են «կերան, թե ծեծեցին, տանողի էլ , փակողի էլ լավը ... », ասում ենք, ու միլիոն մարդ դուրս չի գալիս փողոց:

Այ մարդ դուրս չի գալիս, մորթեք ինձ: Կարելի է՞ ամեն անգամ ճակատով պատին տալ ու ասել` ցավաց: Բա ինչ անե՞նք: Էդ ընչի թվա՞ց, թե սա անելիքի նախաբան էր: Մինչեւ անելիքը, ունեցվածքը պիտի իմանալ, վինեգրետ սարքելու պես: Լավ բան է վինեգրետը: Շատ, էլ ասելու չէ: Այ, որ վինեգրետ ունենանք, հո չե՜նք ուտի, բոլորին էլ բաժին կհանենք: Հմի լավ է՞, որ առանց ռեցեպտի, առանց կարտոլի, բազուկի, թթվի, առանց դրանք կտրել-սարքելու, ասենք «Այ, որ վինեգրետ ունենայինք, միլիոն մարդ փողոց դուրս կգար, ու սրանց ծնողների ունեցվածքը բռերը տված սիկտիր կանեինք, ում` Կոշ, ում` Գորիսի կռիտի, ում էլ` փշալրերից էն կողմ` թալանածները վերադարձնելուց հետո»: Անուշ եղա՞վ վինեգրետը: Մեկդ ասեք, այ համբալ, վինԵգրետ չէ, վինԻգրետ է: Հենց այդպես ու դրանից գեշ գիտենք Հայաստանը, կամ այն, ինչ մնացել է Հայաստանի օկուպացված հանրապետությունից:

Վայթե լիրիկական ազգ ենք, պոետիկ, անրջալից, երազուն, հոգնած, երեւի, ծուծքը քաշել են մեջքերիցս: Կլինի՞, որ բավարար ծավալի ինտելեկտ հավաքվի մի տեղ, օրուգիշեր գլուխ տրաքցնի, վերջը արձանագրվի` ինչ ունենք, ինչ չունենք, ինչն է, որ չունենք, բայց գիտենք, թե ունենք, ինչ է, որ ունենք, բայց տեղյակ էլ չենք` կամոդի որ դարակում ենք թողել, վերջը հասկացվի` էդ ունեցվածքով քանի կմ կարող ենք վազել, ով է առաջից վազում, ով պոչից, ով է ֆալանգները պահում, ով է գրում, ով կրակում, ինչ գծագիր է պետք էս օղռաշների հախից գալու, տերիտորիան ազատագրելու, կարգուկանոն սահմանելու, պետություն, ապա հայրենիք սարքելու համար:

Հայրենիքը, իմ իմանալով, էն ամենաերանելին է, որ չունենք ու վայթե բոլորին թվում է, թե ունենք: Մեղայասսու:

Լևոն Բարսեղյան

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված