Ինչքան ժամանակ եւ ռեսուրս ունի Հայաստանը
ՔաղաքականությունԼրագիր / Ինչ արդյունք ունեցավ կամ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հերթական այցը: Հունիսի 10-ին նրանք Հայաստանում էին, հետո Արցախում, մեկ շաբաթ անց լինելու են Բաքվում: Ըստ երեւույթին, համանախագահների այցի արդյունքի մասին հնարավոր կլինի խոսել միայն Բաքու կատարած այցից հետո: Թեեւ, մյուս կողմից, քիչ հավանական չէ, որ առնվազն ներկայում համանախագահները աշխատում են կողմերի հետ առանձին-առանձին, առանց համադրության մոտալուտ հեռանկարի:
Դա պայմանավորված կարող է լինել թե ապրիլից հետո ստեղծված լիովին նոր իրավիճակով, թե նաեւ աշխարհքաղաքական իրավիճակով: Մինսկի խմբի համանախագահ երեք միջուկային տերությունները ներկայում զբաղված են շատ ավելի կարեւոր կետերով, քան Կովկասն ու Արցախի խնդիրը: Ըստ այդմ նրանք ունեն Կովկասում կայուն վիճակ ապահովելու խնդիր: Կարճաժամկետ առումով դա հնարավոր է ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ առանձին աշխատանքով, մինչ հնարավոր կլինի միջնաժամկետ եւ առավել երկարաժամկետ առումով գտնել կայուն վիճակը պահելու «համատեղ» ֆորմատ:
Ներկայում ընթանում է այդ ֆորմատի աշխույժ որոնում, նաեւ դիրքային պայքար կողմերի միջեւ՝ հնարավոր նոր ֆորմատում առավել թելադրող դիրքում լինելու համար:
շարունակությունը՝ կայքում