Սերժ Սարգսյանը լքեց քաղաքապետարանը, ապա արագ վերադարձավ եւ հեռացավ մոտ 10 րոպե անց
ՔաղաքականությունArmtimes.com / Այսօր կայացավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, որն, ի դեպ, համընկել էր քաղաքապետի հանգուցյալ հոր` ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի հետ:
Երեւանի ավագանու հատուկ նիստին ներկա էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ, նախկին քաղաքապետեր, մշակույթի ու սպորտի գործիչներ:
Նրանցից շատերն իրար կարոտած էին, հանդիպելիս ողջագուրվում էին, համբուրվում: Այդպես դանդաղորեն, ասել-խոսելով բոլորը հավաքվեցին, տեղավորվեցին, մինչեւ եկավ Սերժ Սարգսյանի ու Ամենայն հայոց կաթողիկոսի ժամանման պահը:
Հանդիսավոր պայմաններում քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվեց իր լիազորություններն իրականացնել ազնվորեն ու բարեխղճորեն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, ծառայել Երեւանի բարգավաճմանը եւ գործել ի բարօրություն նրա բնակիչների:
շարունակությունը՝ կայքում