Հայերեն

Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան

Blog
 Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պետք է ուշադիր լինել. իշխանության ներկայացուցիչների երեկվա ձևակերպումները և տոնայնությունը՝ գալիք ընտրությունների թեմայով, խոսում են իշխանության մարտավարության փոփոխության մասին։

Երկու շաբաթ առաջ «բարձր դռնից» եկած sms–ը «թույլ չենք տա Գյումրի -2» լոզունգով էր։ Իրար հերթ չտալով կրկնում էին։ Սա ակնհայտ սխալ էր, որովհետև իշխանությունը ինքն իր ձեռքով բանաձև տվեց ընտրական պրոցեսին։ Ու որքան հաճախ էին այդ բանաձևը կրկնում իշխանության խոսնակները, այնքան այն արագ էր տարածվում հասարակության մեջ ու դառնում ընդդիմադիր համակարգերը լուռ համախմբող գաղափար։
Սա իշխանությունները ֆիքսեցին, և երեկվա ասելիքի շեշտադրումները հուշում են մարտավարության կտրուկ փոփոխության մասին։ «Գյումրի-2»-ը ենթադրում էր, որ իշխանությունն ընդունում է, որ ընդդիմադիր ուժերը հավաքում են նվազագույնը 51 տոկոս, իսկ իրենք փոքրամասնություն են։ Իսկ նոր sms-ի բովանդակությունը լրիվ հակառակն է, իբր «ընդդիմության պայքարն ընդամենը ընդդիմադիր ձայների՝ մի 20 տոկոսի համար է»։ Իբր՝ իշխանությունը վերարտադրվում է 50 և շատ ավելի տոկոսով։

Վստահաբար, առաջիկայում հենց այս մարտավարությունն են առաջ տանելու, իբր «մենք հաղթած ենք, մեր դեմ խաղ չկա»՝ ձեռքի հետ գործի դնելով կեղծ սոցիոլոգիական արշավներ։

Բայց վստահաբար նաև ա´յս մարտավարությունն է կարճ ժամանակ անց փոխվելու. այն հնացած է և տեխնոլոգիաների այս դարաշրջանում իրական հանրային տրամադրությունների հետ առերեսման ընթացքում արագ արժեզրկվում է։

Երեկ հանրայնացված մարտավարության մյուս, ածանցյալ նպատակը ներընդդիմադիր լարվածություն և հակասություններ առաջացնելն է։ Սա փորձելու են ուժեղացնել նաև ստվերային ազդեցության մեթոդներով։ Սա, այնուամենայնիվ, վատ հաշվարկված մոտեցում է, որովհետև ընդդիմադիր բոլոր համակարգերում կան լուրջ մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ այս պրիմիտիվ հնարքն աշխատի։

Կա նաև օբյեկտիվ կարևոր գործոն. ընդդիմադիր խոշոր համակարգերն իրարից ձայն չեն փախցնում։ Ստացվել է մի ընթացք, երբ նրանք հավաքում են, կոնսոլիդացնում են իրենցը և չեն փախցնում ինչ-որ կոնստանտ ընդդիմադիր էլեկտորատ։

Եվ վերջապես, այս մարտավարության մյուս ածանցյալ գիծը լկտի հարձակումներն են ընդդիմադիր համակարգերի և գործիչների հանդեպ։

Հետագա ընթացքը

Անկախ իր տոնայնությունից, փոփոխվող մարտավարություններից, շարքերին դուխ տալու քայլերից՝ իշխանությունը շատ լավ տիրապետում է օբյեկտիվ վիճակին, իսկ այն նրան վերարտադրման հնարավորություններ չի տալիս։ Այս պայմաններում առաջիկայում ի՞նչ սպասել իշխանությունից.

1. Իշխանությունը ձևավորելու է իր դաշինքը՝ ՔՊ+իրավապահներ (քանի որ ոչ մի վարկանիշային քաղաքական ուժ չի համագործակցելու իշխանության հետ)

2. Մեծացնելու է ճնշումներն ընդդիմադիր գործիչների դեմ

3. Առանձնապես չի փորձելու պայմանավորվել՝ հասկանալով, որ դրանք բոլորը սառույցին գրված պայմանավորվածություններ են և չեն պահվելու։

4. Փորձելու է մեղմել իր իսկ հրահրած սուր ներհանրային կոնֆլիկտները (Եկեղեցու դեմ արշավը և այլն)

5. Շարունակելու է սոցիալական կաշառքներ բաժանել, բայց կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական դիվիդենտ դրանք չենք բերում (Առողջության ապահովագրում, թոշակների բարձրացում և այլն)

6. Փորձելու է իրական լուծումներ գտնել հայկական «մոլդովական սցենարի» համար։ Բայց սա շատ ռիսկային է. նախ՝ դժվար է հաշվարկել, թե ինչ հանրային-փողոցային լարման կբերի, և երկրորդ՝ ուղղակի դա կարող է բերել մյուս ընդդիմադիր ուժերի կտրուկ, ձայների ոչ թե համարժեք, այլ՝ շոկային մեծացմանը։

7. Այլ տարբերակներ..

Ինչ պետք է անի ընդդիմությունը

Ընդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով, պիտի հանրային գիտակցության մեջ դոմինանտ դառնան՝ սեփական մոտեցումների, սեփական առաջարկների ներկայացմամբ։ Պատրաստ լինեն իրավիճակի էական փոփոխություններին՝ չկորցնելու համար շահեկան ընթացքը։ Ի վերջո, պիտի իրենց մեջ ուժ գտնեն և դադարեցնեն միմյանց վրա անպտուղ և քայքայիչ հարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը։
 
Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ին
Ամենադիտված