Հայերեն


Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները

Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դիմել են Միջազգային հանրապետական ինստիտուտին՝ խնդրելով չհրապարակել իրենց հարցումների արդյունքները։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության ենթակայությամբ գործող կառույցը՝ IRI-ն, պարբերաբար հարցումներ է անցկացնում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում, իսկ այդ հարցումների արդյունքները հրապարակվում են և համարվում են ամենահավատարժաններից մեկը։ Վերջին հարցումը, որ Միջազգային հանրապետական ինստիտուտն իրականացրել և հրապարակել է, տեղի ունեցել է անցած տարվա հուլիսին, իսկ հարցումներն անցկացվել էին հունիսի ընթացքում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, դրանից հետո ևս երկու անգամ հարցումներ են անցկացվել՝ նախ նոյեմբերին, ապա արդեն այս տարվա փետրվարին, և երկու դեպքում էլ այդ հարցումների արդյունքները չեն հրապարակվել «Քաղաքացիական պայմանագրի» խնդրանքով։ Նախօրեին Ազգային ժողովի նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Ստիվեն Նիքսին։ Պաշտոնական հաղորդագրությունը ոչինչ չի ասում, բացի նրանից, որ քննարկել են ժողովրդավարական օրակարգը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Բուն հարցումների վերաբերյալ որևէ բառ հայտնի չէ, սակայն մեր աղբյուրը հայտնել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչները վերջին օրերին փակ հանդիպումներ են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության, նաև արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի, ինչպես նաև մի քանի առաջատար ընդդիմադիր ուժերի հետ՝ նրանց ներկայացնելով հարցումների արդյունքները՝ պայմանով, որ դրանք որևէ կերպ չեն հրապարակվելու։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» խնդրանքն այն է, որպեսզի այդ հարցումները չհրապարակվեն, քանի որ, ի տարբերություն այլ կազմակերպությունների, Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները ավելի վստահելի են համարվում, իսկ վերջին հարցումներով Փաշինյանը բավականին լուրջ հետընթաց է արձանագրել, փոխարենը ընդդիմադիր ուժերն են զգալի առաջադիմել, և այժմ, ըստ գործող իշխանությունների, այդ հարցումների հրապարակումը կարող է ռումբի էֆեկտ ունենալ և փչացնել «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը։

Ընդ որում, խնդրանքը փոխանցվել է ոչ միայն Միջազգային հանրապետական ինստիտուտին, այլև ԱԳՆ-ից Պետքարտուղարությանը։ Ժամանակին Հայաստանում հարցումներ էր անցկացնում նաև Դեմոկրատական կուսակցության ազգային ժողովրդավարական ինստիտուտը՝ NDI-ը, սակայն վերջինս արդեն տևական ժամանակ պասիվություն է ցուցաբերում Հայաստանում և մի քանի տարի հարցումներ չի անցկացրել։

Սոնա Գալստյան

Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները
Ամենադիտված