Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
ԱմենաընթերցվածԱֆղանստանի քաղաքացիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան։ Այս մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ին։ Աֆղանստանի քաղաքացիները փորձել են մուտք գործել Հայաստան՝ լողալով հատելով Արաքս գետը։
Այս կապակցությամբ փետրվարի 21-ին քննչական կոմիտեն նախաձեռնել է երկու քրեական վարույթ՝ «Պետական սահմանի ապօրինի հատելը» հոդվածով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հարցման պատասխանում լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել՝ նշելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա տվյալներ։
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից առաջ։