ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև
ԱշխարհՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ քննադատության է ենթարկել Հյուսիսատլանտյան դաշինքին՝ հայտարարելով, որ կառույցը խելագարվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից և Մերձավոր Արևելքում պատերազմ սկսելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է։ Նախ՝ ամերիկացիները սպանում են Իրանի առաջնորդին և մեծ պատերազմ սկսում Մերձավոր Արևելքում։ Հետո դաշինքի դեգեներատները՝ Թրամփի հլու կամակատար Ռյուտեի գլխավորությամբ, սկսում են քննարկել Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառումը՝ ԱՄՆ-ին օգնելու համար։ Իսկ թույլ չի՞ տա արդյոք նոր պատերազմի համար Սպիտակ տան ղեկավարին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի»,- գրել է Մեդվեդևը։