ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք
ՔաղաքականությունԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հարավային Կորեայի հետ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների մի մասը Մերձավոր Արևելք հնարավոր տեղափոխման շուրջ՝ Իրանի հետ հակամարտությունում կիրառելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնը խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է բանակցությունների մասին։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է այն համակարգերին, որոնք ներկայումս բազավորված են Հարավային Կորեայում։
«Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն պահպանում են սերտ հաղորդակցություն: Ինձ համար դժվար է հաստատում տալ Կորեական թերակղզու հարավում ամերիկյան զորակազմի ուժերի օգտագործման վերաբերյալ»,- ասել է Չո Հյոնը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կտեղափոխվեն ԱՄՆ զինված ուժերի անձնակազմը կամ նրանց տեխնիկան Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով:
Ավելի վաղ հարավկորեական հրատարակությունները հանդես էին եկել ենթադրություններով, որ Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության ձգձգման դեպքում Վաշինգտոնը կարող է ուժերի և միջոցների մի մասը Հարավային Կորեայից տեղափոխել Մերձավոր Արևելքի տարածաշրջան: