27-ամյա կինը քառյակ է լույս աշխարհ բերել
Հասարակություն27-ամյա Մարիամ Թունյանն այսօր Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ`2 աղջիկ, 2 տղա: Սա կնոջ երկրորդ ծննդաբերությունն է: Նա նաև 4 տարեկան աղջիկ ունի: Նորածինները բժիշկների վստահելի ձեռքերում են, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Նշենք, որ երեխաների ծնողները բնակվում են Գորիսում: