Պուտինը՝ իր թոռների և դուստրերի ընտանիքների մասին
Աշխարհ«Շատ եմ սիրում իմ թոռներին, բայց, ցավոք, հազվադեպ եմ խաղում նրանց հետ»,- Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռեժիսոր Սթոունի հարցին՝ արդյոք սիրո՞ւմ է իր թոռներին, Պուտինը պատասխանել է. «Շատ»։
Սակայն ՌԴ նախագահը խոստովանել է, որ իրեն հազվադեպ է հաջողվում խաղալ նրանց հետ. «Ցավոք, շատ հազվադեպ»։ Պուտինը նշել է, որ հպարտանում է իր դուստրերով, որոնք իրենց ընտանեկան կյանքն ունեն։
Նրա խոսքով՝ երբեմն բանավիճում է իր փեսաների հետ, իրենց կարծիքները հաճախ չեն համընկնում. «Տարբեր կարծիքներ են լինում։ Մենք չեն վիճում, մենք բանավիճում ենք։ Սակայն նրանք քաղաքականությամբ կամ խոշոր բիզնեսով չեն զբաղվում։ Նրանք զբաղվում են կրթությամբ ու գիտությամբ»։