Հեռացող Պուտինի տենդը և Հայաստանի հույսը
ԱշխարհԱռաջին / Երեկ հարյուր հազարավոր մարդիկ Ռուսաստանի մեծ ու փոքր քաղաքների փողոցներում վանկարկել են «Պուտինը գող է» կարգախոսը` չնայած ոստիկանության ռեպրեսիաներին, հազարը գերազանցող ձերբակալություններին: Ձերբակալվածների մեջ է նաև ակցիաների կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնին, որին իշխանություններն արդեն որոշել են երեսուն օր պահել անազատության մեջ: Իրականում դա Պուտինի հանար փրկություն չէ, որովհետև ծավալվող հակակոռուպցիոն, իսկ իրականում՝ հակաիշխանական շարժումն արմատապես տարբերվում է ընդդիմության նախորդ տարիների նախաձեռնություններից:
Այս շարժման դեմքը ո՛չ «անհաջողակ» լիբերալներն են, ո՛չ ինտելեկտուալ «ֆաշիստները» և ոչ էլ նույնիսկ Նավալնին, այլ քաղաքականության մեջ իրենց առաջին քայլերն անող ուսանողները: Մարդիկ, ովքեր երջանկություն ունեն՝ սովետն ու չեկիստներին չտեսնելու, տաբուներ ու ցարեր չհանդուրժելու: Սրանով է պայմանավորված Պուտինի և նրա շրջապատի ակնհայտ խուճապը, Մոսկվայի ու Պիտերի փողոցներում կազմակերպված ամոթալի մարդաորսը: Ակցիայից առաջ Նավալնին ձերբակալվեց, բայց դա ոչ միայն չվախեցրեց փողոց դուրս եկած մարդկանց, այլև նրանց ավելի համոզեց, որ Պուտինը գող է ու դիկտատոր:
շարունակությունը՝ կայքում