Հայերեն

Ադրբեջանի պլան Բ-ն

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ / ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդիպել են նախագահի, պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի հետ եւ մեկնել Ստեփանակերտ:
Երեւանի հանդիպմանը հաստատվել է, որ Հայաստանը մտադիր չէ վերսկսել բանակցությունները, քանի դեռ կյանքի չեն կոչվել Վիեննայի համաձայնությունները հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, սակայն, նոր տրենդ է մտցրել՝ նա կոչ է արել համանախագահ երկրներին ոչ միայն արձանագրել խախտումները, այլ նաեւ պատժամիջոցներ կիրառել խախտողի դեմ:
Փաստացի, Ղարաբաղում հրադադարի ռեժիմը, չնայած հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ համաձայնագրով, համանախագահների կողմից ճանաչված է որպես միակ փաստաթուղթ, որն արձանագրում է ներկայիս իրադրությունն ու տարածաշրջանային կայունությունը: Այդ ռեժիմի խախտողներն էլ ընկալվում են որպես միջազգային պայմանավորվածությունների խախտողներ:
Համանախագահ երկրները պահեստային տարբերակներ ունե՞ն, որոնք կարող են կիրառվել հրադադարի ռեժիմը խախտողների դեմ: Համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Եթե այդ երկրները կամ դրանցից մեկը համարեն, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խախտողները սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը, նրանք կարող են պատժամիջոցներ կիրառել խախտողի նկատմամբ:
Պատժամիջոցները կարող են լինել թե քաղաքական, թե ռազմական: Պատժամիջոց կարող է լինել Արցախի միջազգային ճանաչումը:
Պատժամիջոցների հարցը հասունանում է, ինչպես ասում է Էդվարդ Նալբանդյանը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը կոչ է արել ոչ միայն արձանագրել խախտումները, այլ նաեւ պատժել խախտողներին: Հայկական կողմն իր հերթին հայտնում է, որ սահմանին սարքավորումներ է տեղադրել, որոնք թույլ են տալիս ոչ միայն արձանագրել հակառակորդի պաշտպանության խորքում տեղաշարժերը, այլ նաեւ թիրախավորել կրակակետերը եւ կանխարգելիչ հարվածներ հասցնել:
Մինչ այժմ ադրբեջանական կողմի հրադադարի խախտումները պատժում էր հայկական կողմը: Պաշտոնական հաղորդագրություններում բազմիցս նշվել է համարժեք պատասխան գործողությունների եւ անհամաչափ հարվածի պատրաստ լինելու մասին: Այժմ, ըստ երեւույթին, այդ միջոցառումներին պետք է ավելանան հրադադարը չխախտելու միջազգային երաշխիքները:
Հայկական կողմը երկար տարիներ առաջարկում էր չհարձակման համաձայնագիր ստորագրել, որը պայմաններ կերաշխավորեր բանակցությունների վերսկսման համար: Բաքուն համառորեն հրաժարվում էր՝ ռազմական շանտաժն օգտագործելով որպես փաստարկ բանակցություններում:
Ապրիլյան պատերազմից ու սահմանին ջերմատեսիլ ու այլ սարքավորումների տեղադրումից հետո Ադրբեջանը հրաժարվել է նախկին մարտավարությունից: Ինչպես նշել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, դիվերսիոն ներթափանցումները գրեթե դադարել են, կրակոցները եւս քչացել են: Հավանական է, սակայն, որ Ադրբեջանը պլան Բ ունի:
Միջազգային ճգնաժամային խումբը նախազգուշացնում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը կարող է ցամաքից երկինք տեղափոխվել: ՄՃԽ-ն խոսում է Հայաստանում ու Նախիջեւանում բալիստիկ հրթիռների առկայության մասին:
Երեկ Նախիջեւանում համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սկսվել տարբեր զորատեսակների մասնակցությամբ: Հայտնի չէ, թե արդյոք զորավարժությունների ժամանակ բալիստիկ հրթիռներ կկիրառվեն:

Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա Կոստանյան
Ամենադիտված