Բանտում մահացել է հայտնի լրագրողի սպանության կազմակերպիչը
ԱշխարհՔԿՀ-ում մահացել է Լոմ-Ալի Հայտուկաևը, ում դատարանը ճանաչել էր ռուսաստանցի հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության կազմակերպիչ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:
«Այո, իսկապես նա մահացել է: Նա ծանր հիվանդ էր: Երկար ժամանակ բուժվում էր, քանի որ հիվանդ էր», - նշել է աղբյուրը: Լոմ-Ալի Հայտուկաևի մահվան մասին լուրը սակայն չի կարողացել հաստատել նրա փաստաբանը: «Ես պաաշտոնական տվյալներ չեմ ստացել», - ասել է նա:
Հիշեցնենք, որ «Новая газета» թերթի թղթակից Աննա Պոլիտկովսկայային սպանել էին 2006 թ-ի հոկտեմբերի 7-ին: Մարդասպանը գնդակահարել էր նրան,երբ կինը մտել էր վերելակ: Քննությունը որպես կատարվածի հիմնական պատճառ նշում է Պոլիտկովսկայայի մասնագիտական գործունեությունը:
Հատկանշական է, որ 10,5 տարվա մեջ հանցագործության պատվիրատուն դեռեւս չի հայտնաբերվել: