Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան ավտոբուսը. կան վիրավորներ
ՀասարակությունՎորոնեժի մարզում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը։ ՌԴ ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վիրավորվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։
Նախարարությունից հայտնել են, որ հունիսի 13-ի առավոտյան մարզի «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել է ճամփեզրի առուն: Նշվում է, որ ՃՏՊ-ի հետեւանքով տուժել է երեք մարդ: «Ավտոբուսն ուղերթ էր իրականացնում Մոսկվա-Երեւան երթուղով, փոխադրամիջոցում եղել է 39 մարդ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
ՆԳ նախարարության տվյալներով՝ տուժածներից 2 երեխաներ են՝ 7-ամյա մի տղա՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ, եւ 10-ամյա աղջնակ՝ Կոստրոմայի մարզի բնակչուհի: «Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց»,- նշել են մամուլի ծառայությունում: ՃՏՊ-ի կապակցությամբ ոստիկանությունն ստուգում է անցկացնում: