Հայերեն


Գաղտնի ձայնագրություն. զինվորի ծնողի անունից գումար են շորթում

Հասարակություն

banak.info / Վերջին շրջանում հայտնվել են մարդիկ, ովքեր զինվորի ծնողի անունից, իբրև զինվորի համար, գումար են շորթում հասարակության անդամներից՝ մասնավորապես սփյուռքահայերից։Այս դեպքերին անմասն չի մնացել կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով ամսիսներ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է նմամ դեպք և որոշ ժամանակ անց տեղադրել է նաև մի տեսանյութ, որտեղ խաբեություն կատարողը ընդունում է իր մեղքը, որ հայր ու որդի զիվորական համազգեստ հագած փորձել են համոզել, որ զորամաս հասնելու համար իրենց որոշակի գումար է հարկավոր։ Տեսանյութում ներողություն է խնդրում և խոստանում այսուհետ չզբաղվել խաբեությամբ:

Հանուն հայ զինվորի ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը նույնպես հանդիպել է նման խաբեության և ֆեյսբուքյան էջում հրապարակել է նկար, որտեղ մի մարդ զինվորական մասխալաթը հագին կրկին խաբեությամբ, բայց այս անգամ ապրանքի տեսքով՝ գումար է «աշխատում»։ Այս ամենին հավելենք, որ Հանուն հայ զինվորի ՀԿ-ն անանուն աղբյուրից ձայնագրության տեսքով հաղորդագրություն է ստացել, որտեղ հերթական նման խաբեության արձանագրում է։ Խաբեբան ներկայանում է իբրև տաքսու վարորդ և ամբողջ ճանապարհի ընթացքում սփյուռքահայ ուղևորին պատմում իր կյանքի սուտ պատմությունները։ Ներկայանում է շատ վատ ապրող և Արցախի հանրապետության տարածքում ծառայող զինվորի ծնող։ Զինվորի ծառայելու պայմանները ներկայացնում է ծայրահեղ վատ և գումար է խնդրում որպեսզի գնա զինվոր որդուն այցելության։

Այստեղ ոչ միայն խաբեությամբ գումար ստանալու հարցն է առաջ գալիս, այլև մեր հայկական բանակի անվան և պատվի։ Այսպիսի աբսուրդ, սուտ պատմություններով նրանք խեղաթյուրում են մեր ժողովրդի պատկերացումները հայոց բանակի մասին։Բոլոր փաստերը հաշվի առնելով և խնդրի լուծման ճանապարհներ փնտրելով, կապ հաստատեցինք այս դեպքերի մասնակից, նույն ինքը՝ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ, որպեսզի պարզենք, թե նա ինչ կարծիքի է և ինչ լուծման ճանապարհներ է տեսնում։

Պարոն Զաքարյանը կարծում է, որ գումար խնդրելը միշտ եղել է և այդպես էլ կմնա, բայց այդ ամենին խառնել հայ զինվորին և նրա համազգեստը, այդ արդեն անմարդկային է, նրանք, այսպես ասած գտել են հասարակության թույլ կողմը և փորձում են խղճի խայթ առաջացնելով որոշակի գումար ստանալ կոնկրետ մարդկանցից։Խաբեբաներն ասում են, որ բանակում զինվորի համար ստեղծած պայմաններն ահավոր են, ուտելիքը չի բավականացնում, զինվորական համազգեստը շատ շուտ շարքից դուրս է գալիս և այլն։ Իհարկե, հաշվի առնելով, թե այս ասողներն ովքեր են և ինչ նպատակով են այսպիսի ինֆորմացիա տարածում, այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ այս որոշակի չափով համապատասխանում է իրականությանը և մեր դիրքերում այնքան էլ լավ իրավիճակ չէ։

Այս հարցում պարոն Զաքարյանը վստահեցրեց, որ ուտելիքը բավականացնում է, և հաճախ զինվորները քաշ են հավաքում, չմոռանալով, որ ռեժիմով սնվելը իր դերն ունի։ Իսկ համազգեստի անորակության հարցին պատասխանեց, որ եթե զինվորը վստահ է՝ իր ծնողներից նոր համազգեստ ուզի և նրանք միանգամից իրեն կապահովեն նորով, պարզ է, որ նա սրտացավորեն չի վերաբերվի և անփույթ կվարվի, ինչ էլ կհանգեցնի համազգեստի շարքից դուրս գալուն։ Բայց հակառակ դեպքում, երբ զինվորը գիտի, որ այդ համազգեստը նա պետք է մինչ այսինչ օրը հագնի և այլ տարբերակ չունի, այս դեպքում մոտեցումը լրիվ այլ է և խնամքով պահում է նորմալ հագնում միչև նորով կփոխարինեն։

Շարունակությունը՝ կայքում

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված