Մոսկվայում հրազենային վնասվածքներով Հայաստանի քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց
ԱշխարհՄոսկվայում ձերբակալվել է գործազուրկ տղամարդ, որը կասկածվում է տրավմատիկ ատրճանակից քաղաքային ծառայությունների աշխատակցի վրա կրակելու համար: Ինչպես նշում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, տուժածը Հայաստանի քաղաքացի է, որը ճանապարհային աշխատանքներ է իրականացնելիս եղել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 11-ի երեկոյան ոստիկանական բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բոլշայա Յակիմանկա փողոցում մի քանի մարդ է կռվում:
«Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա գործազուրկ տղամարդու, որը բնակվում է հարևան շենքում: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը կոնֆլիկտ է ունեցել քաղաքային ծառայությունների՝ ճանապարհային աշխատանքներ իրականացնող աշխատակիցների հետ: Վեճի ընթացքում նա Shark տեսակի տրավմատիկ ատրճանակից երեք անգամ կրակել է աշխատակիցներից մեկի վրա», - պատմել է աղբյուրը:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ՀՀ քաղաքացին ազդրի երկու վնասվածք է ստացել և տեղափոխվել Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց:
Այժմ փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում: