Արա Բաբլոյանի կարեւոր հայտարարությունը
ՔաղաքականությունԼրագիր / Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբալոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ հետ իր գործակցության ներկայիս տեմպը եւ ներգրավվածությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններում:
Ազգային Ժողովի «ապաքաղաքական» նախագահը անում է քաղաքական կարեւոր հայտարարություն, բայց ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք նրա այդ բազային «ապաքաղաքականության» պարագայում այդօրինակ կարեւոր քաղաքական հայտարարությունը կընկալվի պատշաճ եւ համարժեք լրջությամբ: Թե՞ Արա Բաբլոյանի գործառույթը խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում հենց այն է, որ ասվեն հայտարարություններ, ընդամենը հնչելու համար, որոնք քիչ կապ են ունենալու պրակտիկ քաղաքականության հետ:
Համենայն դեպս, իհարկե այդ ամենի մասին արտահայտվելիս չպետք է խախտել «անմեղության կանխավարկածը», եւ անկասկած ժամանակը կարող է ցույց տալ, որ Արա Բաբլոյանն իրականում արտահայտել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր մտադրություն՝ ավելացնել ՆԱՏՕ հետ գործակցության տեմպը:
շարունակությունը՝ կայքում