Հայերեն

«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

Blog
«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ձևավորված «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ այն գնահատելով որպես Հայաստանի տնտեսական վերածննդի և ազգային համախմբման գործնական ճանապարհային քարտեզ։

Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակը պահանջում է համակարգային, խորքային և վճռական փոփոխություններ։ Հասարակության մեջ առկա լարվածությունը, անվտանգության շուրջ շարունակվող մտահոգությունները, աղքատության կայուն բարձր մակարդակը, փոքր և միջին ձեռնարկությունների ծանր վիճակը, ինչպես նաև ներդրումային միջավայրի սահմանափակ հնարավորությունները վկայում են, որ գործող տնտեսական մոտեցումները սպառել են իրենց հնարավորությունները և չեն ապահովում երկրի ներդրումային և արդյունաբերական առաջընթացը։

Այս պայմաններում անհրաժեշտ է արմատական փոփոխություն տնտեսական քաղաքականության մեջ՝ անցում սպառողական տնտեսությունից դեպի ներդրումային և արդյունաբերական զարգացման մոդել։ Սա հնարավոր է միայն համապարփակ տնտեսական և սոցիալական բարեփոխումների միջոցով, երբ մարդկանց կտրամադրվեն իրական տնտեսական ազատություններ, իսկ քաղաքացիների գույքի և բիզնեսի անձեռնամխելիությունը կդառնա անվերապահորեն պաշտպանված արժեք։

Մենք համոզված ենք, որ պետական քաղաքականության առանցքում պետք է լինի երաշխավորված խաղաղությունը, որպես տնտեսական զարգացման և ներդրումային վստահության հիմնարար պայման։ Առանց կայուն և կանխատեսելի խաղաղության հնարավոր չէ ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ, ներդրումային ակտիվություն և հասարակական վստահություն։
Միևնույն ժամանակ, այսօր առավել քան երբևէ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի ազգային համախմբման և ներքին համերաշխության վերականգնումը։ Հասարակության լայն շերտերի կոնսոլիդացումը, փոխադարձ հարգանքը և միասնական նպատակների շուրջ համախմբումը այն կարևորագույն նախապայմաններն են, որոնք հնարավորություն կտան իրականացնել անհրաժեշտ համակարգային փոփոխությունները և ձևավորել երկրի զարգացման նոր օրակարգ։

Այս համատեքստում մենք կարևորում ենք, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ձևավորվում է որպես համախմբող և կոնսոլիդացնող հարթակ, որը միավորում է տարբեր մասնագիտական, հասարակական և քաղաքական շրջանակների՝ հանուն Հայաստանի զարգացման, տնտեսական վերածննդի և կայուն ապագայի։

Մեր համոզմամբ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ներկայացնում է իրատեսական և գործնական լուծումների ամբողջություն, որը միտված է նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության ձևավորմանը, մեգանախագծերի և խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև սոցիալական կայունության և հասարակական վստահության ամրապնդմանը։

Մենք վստահ ենք, որ Հայաստանի առաջընթացը հնարավոր է միայն համախմբված ազգային ջանքերի և զարգացման հստակ ռազմավարության միջոցով, որը կբացի երկրի տնտեսական վերածննդի իրական հնարավորությունները։

Այս փուլում նման մոտեցումները գործնականում այլընտրանք չունեն։

«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը պատրաստ է իր ամբողջ մասնագիտական, վերլուծական և կազմակերպչական ներուժը նպատակաուղղել ծրագրի հիմնարար դրույթների հանրայնացմանը և դրանց իրականացմանը նպաստող մեթոդաբանական աշխատանքներին՝ ապահովելով ծրագրային մոտեցումների արդյունավետ տեղայնացումը Հայաստանի մարզերում և համայնքներում։

Մենք բաց ենք համագործակցության համար թե՛ մասնագիտական շրջանակների, թե՛ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետ, ով կիսում է երկրի զարգացման, ազգային համախմբման և պետության ամրապնդման օրակարգը։

«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնություն

Ուկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերը
Ամենադիտված