Հայերեն

Մանրամասներ «Սուպեր մամա 2» ֆիլմից

Ամենաընթերցված

ARMTIMES.com / Առաջիկա մոտ մեկուկես ամսվա ընթացքում ընթանալու են «Սուպեր մամա 2» կատակերգության նկարահանումները: Աշխատանքները սկսվել են հունիսի 1-ին: Ֆիլմը պետք է նկարահանվեր դեռ 2016-ին, սակայն ստեղծագործական անձնակազմն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կատակերգական ֆիլմ նկարահանելը նպատակահարմար չհամարեց: Սցենարային աշխատանքներն ու դերասանների ընտրությունն արված էին դեռ մինչեւ պատերազմը, իսկ նկարահանումները պետք է լինեին ամռանը, սակայն հետաձգվեցին: Armtimes.com-ի հետ զրույցում գլխավոր պրոդյուսեր եւ դերակատար Հայկ Մարությանը որոշ մանրամասներ հայտնեց սյուժեից՝ հիմնական մասը փորձելով թաքցնել:

«Ուղղակի կարող եմ ասել, որ նույն ընտանիքի պատմությունն է 5 տարի անց, եւ Կարենը՝ գլխավոր կերպարը, որը 1-ին ֆիլմում խոսք էր տվել, որ այլեւս նախկինի պես չի ապրելու, եւ մտել էր նորմալ կյանքի հունի մեջ, այս ֆիլմում նորից հագնում է կանացի շորերը եւ կանացի կերպարանքի է անցնում, որպեսզի փրկի իր կնոջը, որը շատ դժվար իրավիճակի մեջ է ընկնում»,- պատմեց նա:

Ֆիլմի անձնակազմը փորձել է գաղտնի պահել նաեւ շոումեն, «Comedy Club»-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությունը, սակայն չի ստացվել: Դերասանին նկատել են նկարահանումներից մեկի ժամանակ «Դալմա Գարդեն Մոլում»: Նա ֆիլմի հատուկ հյուրն է եւ հանդես է գալու ոչ այնքան մեծ դերով:

«Չեմ ասի, որ Գարիկի դերը մեծ է, շատ մեծ չէ, բայց շատ հետաքրքիր է: Չեմ ցանկանում փակագծեր բացել, միայն նշեմ, որ կերպարը կարմիրգծային է, կարմիր գիծ կա ֆիլմում, որը նրա հետ է կապված: Այդքանը կասեմ, մնացածը թող անակնկալ լինի: Նրա մասնակցությունն ընդհանրապես չպետք է հայտնի լիներ, բայց Հայաստանում շատ դժվար է գաղտնիքներ պահել (ծիծաղում է)»,- ասաց Հայկը:

Ֆիլմը հեռուստատեսությամբ չի ցուցադրվելու: Այն ստեղծողները եւ դիստրիբուցիոն ընկերությունը նման համաձայնության են եկել, քանի որ հակառակ դեպքում, տուժում է կինոարտադրությունը: Հայկ Մարությանը պարզաբանում է, որ վերջին տարիներին հայկական կինոարտադրությունն իսկապես աղետալի վիճակում է, քանի որ մարդիկ սպասում են, որ ֆիլմը ցուցադրվի հեռուստաալիքներով եւ կինոթատրոններ չեն գնում, իսկ հայկական ֆիլմերի սպառման շուկան միայն Հայաստանն է, եւ եթե մարդիկ կինոթատրոններ չեն գնում, ֆիլմերը ստեղծողները եկամուտ չեն ստանում. ոչ աշխատավարձ են ունենում, ոչ էլ առհասարակ այլ ֆիլմի վրա աշխատելու գումար:

«Այս վերջին 2 տարվա ընթացքում մոտ 15 ֆիլմ է նկարահանվել: 15-ից 13-ը նույնիսկ իրենց ծախսած գումարը հետ չեն բերել: Այն 2 ֆիլմերից մեկը մենք ենք եղել («Սիրո գործակից»), որ գումար աշխատել ենք, մեկն էլ միայն ծախսերն է հետ բերել ու վերջ, գումար չի աշխատել: Եթե հաշվի ես առնում վաստակած գումարն ու տարիների աշխատանքը, որ տարվել է ֆիլմի վրա, ֆիլմարտադրությունը կոմերցիոն տեսանկյունից անհետաքրքիր է դառնում: Մարդիկ, բնականաբար, լավ օրից չէ, որ ասում են՝ դե հեռուստատեսությամբ կնայենք, բայց ինձ թվում է՝ շատուշատ մարդիկ, որոնք հնարավորություն ունեն կինոթատրոններում դիտելու, արդեն իրենք էլ են ասում՝ լավ հեռուստատեսությամբ կնայենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ֆիլմը հեռուստատեսությամբ չի ցուցադրվելու առաջիկա տարիներին, սակայն երբեւիցե հնարավոր է՝ լինի:

2014 թ.-ին էկրան բարձրացած «Սուպեր մամա»-ի դերասանական անձնակազմը պահպանվել է: Նախորդ ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Հայկ Մարությանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Պապոյանը, Արման Մարտիրոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Արփինե Գաբրիելյանը եւ ուրիշներ: 2-րդ մասում նրանց են միացել Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը եւ այլն: Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արման Մարությանը եւ Վահագն Խաչատրյանը, բեմադրող օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը: Պրոդյուսերը Սերգեյ Հարությունյանն է:

«Սուպեր մամա 2»-ի նկարահանումները տեղի են ունենում հիմնականում Երեւանում եւ հատուկ ստեղծված տաղավարներում: Պրեմիերան կլինի սեպտեմբերի վերջին: Ցուցադրություններ են լինելու նաեւ սահմանամերձ շրջաններում:

Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութ
Ամենադիտված