Տաջիկստանի նախագահի թանկարժեք նվերն՝ իր աղջկան
Աշխարհ«Փաստ» օրաթերթը գրում է.
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը իր դստերը՝ Օզոդա Ռահմոնին, ով երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարն է, շնորհել է Արդարադատության պետական խորհրդականի կոչում:
Դատախազության և արդարադատության ոլորտում սա ամենաբարձր կոչումն է համարվում: Նախագահն այս կոչումը շնորհել է մայիսի 25–ին, սակայն չգիտես ինչու, այն գաղտնի էր պահվում, մինչև Տաջիկստանի «Ազատություն» ռադիոկայանը հայտարարեց այդ մասին: Նախագահի աղջիկը նախկինում զբաղեցնում էր երկրի արտգործնախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Էմոմալի Ռահմոնը այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում