Աննախադեպ քննարկում նախագահի նստավայրում
ՔաղաքականությունԼրագիր / Երեւանում Սերժ Սարգսյանի եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը պարունակում է բավական ուշագրավ մի դրվագ: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շարքում եղել է նաեւ Հայաստան-Իրան հարաբերությունը:
«Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին և անվտանգության տեսանկյունից մարտահրավերներին», ասված է պաշտոնական հաղորդագրությունում: Ընդ որում, դատելով ձեւակերպումից, որ առկա է ամբողջական պարբերության մեջ, անդրադարձի նախաձեռնողը եղել է Ապատուրայը, այսինքն ՆԱՏՕ-ն:
Իհարկե միամիտ կլինի հարցնել, թե ինչու է ՆԱՏՕ-ն հետաքրքրված Հայաստան-Իրան հարաբերությամբ: Հետաքրքիր է այն, թե ինչու է հարցի շուրջ քննարկումը տեղ գտնում պաշտոնական հաղորդագրության մեջ, որովհետեւ առնվազն ծիծաղելի կլինի կարծել, թե ՆԱՏՕ-ն նոր է հետաքրքրություն ցուցաբերում Հայաստան-Իրան հարաբերությամբ: Բայց նոր է, երբ այդ հետաքրքրությունը հայտնվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, որն, ի դեպ, անկասկած կարդալու են նաեւ Իրանի համապատասխան գերատեսչություններում:
շարունակությունը՝ կայքում