Լիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ Մակրոն
ՔաղաքականությունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լիբանանի ղեկավարությունը համաձայն է Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ վարել, և Փարիզը պատրաստ է ծառայել որպես երկխոսության հարթակ։ Նա այս մասին գրել է եբրայերենով՝ X սոցիալական ցանցում։
Միևնույն ժամանակ, Մակրոնը հակադարձ պահանջներ է ներկայացրել. ««Հեզբոլլահը» պետք է անհապաղ դադարեցնի իր «անխոհեմ սրացումը»։
Իսրայելը պետք է հրաժարվի իր լայնածավալ հարձակումից և դադարեցնի իր զանգվածային ավիահարվածները»։