Վենդետա․ արյունոտ ընտրության վերջաբանը
Հասարակություն1in.am / Երեկ Ալավերդիում տեղի է ունեցել սպանություն` օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ: Ըստ ամենայնի` գործ ունենք վենդետայի, դրամատիկ ու քրեական մի պատմության հետ, որում շոշափվում է նաև Ալավերդու գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի անունը: Երեկվա սպանության «ընտրական» վարկածն, ըստ էության, չի հերքվել, իսկ սա նշանակում է, որ փոքր մի քաղաքի` երկու տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները և դրանց հարուցած լարվածությունը, անտագոնիզմն ու թշնամանքն արդեն խլել են երեք մարդու կյանք:
Եթե ապրեինք քաղաքակիրթ երկրում, տեղին կլիներ բարձրացնել իշխանության քաղաքական պատասխանատվության, Ալավերդու քաղաքապետի քրեական պատասխանատվության հարցերը: Մեր պարագայում դա կլինի ժամավաճառություն, որովհետև, մեծ հաշվով, Հայաստանի ամբողջ իշխանությունը կառուցված է փողի և արյան վրա: Անհնազանդները գնդակահարվել են Երևանի սրտում` միջազգային հանրության համար բացահայտելով մեր իշխանությունների քրեածին բնույթը, մեր հասարակությանը պարտադրելով «ճաշակել» արյունոտ ընտրությունների դառնությունը:
շարունակությունը՝ կայքում