Ում դղյակներից է զզվում Սերժ Սարգսյանը
ՀասարակությունԼրագիր / Հրապարակ օրաթերթը տեղեկություն է հրապարակել, որ Մոնումենտի բարձունքում, որտեղ մի քանի տարի առաջ անտառ էր, այժմ հայտնվում են հերթական դղյակները, որոնք պատկանում են Սերժ Սարգսյանի մտերիմ Միշա Հարությունյանի որդիներին: Նրանց է պատկանում նաեւ գրեթե ամբողջ երեւանի մայթեզրը՝ կարմիր գծերի տեսքով, որոնք բացօթյա կայանատեղիներ են: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի տարի երեւանցիները դրանց համար վճարում են տուրք, իսկ եթե չեն վճարում 100 դրամը, տուգանվում են 5000 դրամով:
Խոսքը Փարքինգ Սիթի Սերվիզի մասին է, որը պատկանում է Միշա Հարությունյանի որդիներին, ինչպես գրվել է մամուլում:
Մի քանի տարի առաջ փաստորեն նրանց տրվեց Երեւանում բացօթյա կայանատեղիների բիզնեսը, այն էլ մենաշնորհի կարգավիճակով: Վճարվող տուրքի ավելի քան 70 տոկոսը գնում էր մասնավոր ընկերությանը: Ընդ որում, այդ ընկերությունը գործնականում պատասխանատվություն չէր կրում կայանված մեքենաների անվտանգության համար:
շարունակությունը՝ կայքում