Պուտինը կշտամբել է Հայաստանին
ՔաղաքականությունԼրագիր / Ամերիկյան Showtime հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմը, որում ռեժիսոր Օլիվեր Սթոունը հարցազրույց է վերցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Հարցազրույցում Պուտինը կոչ է արել չդիվականացնել Ռուսաստանը: Նա նշել է, որ մատների վրա կարելի հաշվել պետությունները, որոնք ինքնիշխանություն ունեն:
«Շատ երկրներ շղթայված են այսպես կոչված դաշնակցային պարտավորություններով: Ըստ էության, նրանք իրենց իսկ նախաձեռնությամբ սահմանափակել են սեփական ինքնիշխանությունը», ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանը «մեկ գիշերվա» ընթացքում, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, որոշել է մտնել Եվրասիական միություն եւ դրանով «շղթայել իրեն դաշնակցային պարտավորություններով»: ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով կտրուկ անկում են ապրել տնտեսական ցուցանիշները, առեւտրային կապերը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ, ընկել է անվտանգության մակարդակը, որի գագաթնակետն ապրիլյան պատերազմն էր:
շարունակությունը՝ կայքում