Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին
ԱշխարհԻրանում առնվազն ութ դեղագործական ձեռնարկություն վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի Սննդամթերքի և դեղամիջոցների շրջանառության վերահսկման կազմակերպության ղեկավար Մեհդի Փիրսալեհին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս պահի դրությամբ մասնակի վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է ութ դեղագործական գործարան։ Վնաս է հասցվել դեղագործական արտադրանքի մի քանի դիստրիբյուտորական ընկերությունների»,- նրա խոսքերն է մեջբերում իրանական Tasnim գործակալությունը։ Նա հավելել է, որ երկրի մի շարք քաղաքներում հրետակոծության տակ են ընկել դեղատները, և առնվազն մեկ դեղագործ զոհվել է։
Միևնույն ժամանակ, Փիրսալեհին ընդգծել է, որ դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների արտադրությունը, ինչպես նաև դրանց մատակարարումը տեղական շուկա չեն խաթարվել և իրականացվում են անհրաժեշտ ծավալով։
Մարտի 10-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հավաստիացրել էր, որ նախարարների կաբինետը արդյունավետ միջոցներ է ձեռնարկել իրանցիներին առաջին անհրաժեշտության ապրանքներով անխափան ապահովելու համար՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, և Իսլամական Հանրապետությունում սննդամթերքի ու դեղորայքի դեֆիցիտ չկա։