Մարդիկ փորձում են սավանների միջոցով ճողոպրել հրդեհվող շենքից (լուսանկարներ, տեսանյութ)
ԱմենաընթերցվածԼոնդոնի արևմտյան հատվածում շարունակում է այրվել 27-հարկանի Grenfell Tower բնակելի աշտարակը, որի ներսում 600-ից ավելի մարդ է եղել, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ներսում մնացածների մի մասը փորձել է կրակից փախչել իրար կապած սավանների միջոցով:
Մինչդեռ ականատեսներից մեկը պատմել է, որ մարդիկ ցած են նետվել 15-րդ հարկից «հրե դժոխքից» փրկվելու համար:
Բրիտանական պարբերականը նշում է, որ բնակիչների մի մասը շարունակում է ներսում մնալ, նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել:
Հայտնի է նաև, որ կա մի քանի զոհ, սակայն նրանց ստույգ թիվը չի հրապարակվել:
Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկում սառնարանի այրումից: Հրշեջների խոսքով՝ 27-հարկանի շենքից գրեթե բան չի մնացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հիվանդանոց է տեղափոխվել 50-ից ավելի մարդ:
Մարդկանց մի մասն էլ պատմել է, որ արդեն 5 ժամ է, ինչ իրենք լքել են այրվող շենքը, սակայն տեղեկություն չունեն ներսում մնացած բարեկամների մասին: