Հայերեն


Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջները

Աշխարհ

ՌԴ Պետդումայի պատգամավորները լիագումար նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել են կառավարական օրինագիծը, որը լրացուցիչ պահանջներ է սահմանում Ռուսաստանում աշխատել ցանկացող աշխատանքային միգրանտների համար։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Փոփոխություններն առաջարկվում է կատարել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։ Նախաձեռնությունը նախատեսում է, որ աշխատանքային միգրանտները պետք է իրենց և Ռուսաստանում բնակվող ու իրենց խնամքին գտնվող ընտանիքի անդամների համար ապահովեն եկամուտ, որը պակաս չի լինի տարածաշրջանային գործակցով բազմապատկված կենսապահովման նվազագույն զամբյուղից։ Հակառակ դեպքում օտարերկրացիների արտոնագիրը կամ աշխատանքի թույլտվությունը չի երկարաձգվի, ինչից հետո նրանք պարտավոր կլինեն իրենց անչափահաս երեխաների հետ 15 օրվա ընթացքում լքել երկիրը։

Աշխատանքային միգրանտների եկամուտների մակարդակին կհետևեն լիազոր մարմինները։ Այսպես, ըստ օրինագծի, հարկային մարմինները ՆԳՆ-ին ավտոմատ կերպով տեղեկատվություն կփոխանցեն օտարերկրացի աշխատողի օրացուցային տարվա 3, 6, 9 և 12 ամիսների եկամուտների մասին։ Միգրանտներն իրենք ևս հաշվետու կլինեն իրենց եկամուտների համար. ՌԴ-ում բնակության մասին ՆԳՆ ներկայացվող ամենամյա ծանուցման հետ մեկտեղ նրանք պարտավոր կլինեն ներկայացնել նաև փաստաթղթերից մեկը՝ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտների տեղեկանք, հարկային հայտարարագրի պատճեն կամ ֆիզիկական անձանց եկամտահարկի վճարումը հավաստող փաստաթղթեր։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են նաև ընդլայնել ժամանակավոր կացության թույլտվությունը և կացության կարգավիճակը չեղարկելու հիմքերի ցանկը։ Մասնավորապես, դրանք կչեղարկվեն, եթե աշխատանքային միգրանտը տարվա ընթացքում աշխատել է 10 ամսից պակաս, կամ եթե նրա եկամուտները՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով, ցածր են տարածաշրջանային կենսապահովման նվազագույն զամբյուղից։ Նմանատիպ միջոցներ կկիրառվեն նաև այն միգրանտների նկատմամբ, որոնք աշխատում են ֆիզիկական անձանց մոտ՝ կատարելով տնային գործեր կամ օգնելով անձնական հարցերում։ Այս օտարերկրացիների կացության կարգավիճակները նույնպես կչեղարկվեն, եթե տարվա ընթացքում նրանք նման ձևաչափով աշխատել են 10 ամսից պակաս, և եկամտահարկի ֆիքսված կանխավճարի մուծումը (իրենց և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար) հաստատված է 10 ամսից պակաս ժամանակահատվածի համար։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է, որ աշխատանքային միգրանտների երեխաները կկարողանան ՌԴ-ում մնալ միայն իրենց ծնողի աշխատանքի թույլտվության գործողության ժամկետում, այն էլ՝ միայն այն դեպքում, եթե միգրանտը վճարի եկամտահարկի ֆիքսված կանխավճարը թե՛ իր, թե՛ յուրաքանչյուր երեխայի համար։ Ընդ որում, 18 տարին լրանալուց հետո միգրանտների երեխաները պետք է 30 օրվա ընթացքում լքեն Ռուսաստանը կամ նշված ժամկետում դիմեն արտոնագիր ստանալու համար։

Օրինագծով առաջարկվում է նաև հստակեցնել այն աշխատանքային միգրանտների աշխատավարձերի նվազագույն շեմերը, որոնք իրենց փորձի, հմտությունների կամ ձեռքբերումների հիման վրա համարվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Գործող օրենսդրությամբ նման աշխատողները բաժանվում են մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է նվազագույն թույլատրելի աշխատավարձի իր չափը։ Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են թողնել միայն երկու խումբ։

Նախատեսվում է, որ առաջին խմբում կընդգրկվեն այն բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք ներգրավված են նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոնների ստեղծման ու գործունեության մեջ, բուհերի և պետական գիտական ակադեմիաների գիտաշխատողներ կամ դասախոսներ են, ՏՏ ոլորտի կամ տնտեսական հատուկ գոտիների ռեզիդենտ ընկերությունների աշխատակիցներ են։ Այս խմբում կներառվեն նաև միջազգային բժշկական կլաստերի տարածքում գործող բժշկական, մանկավարժական կամ գիտական աշխատողները, «Սկոլկովոյի», «Սիրիուս» դաշնային տարածքի, ինչպես նաև Ղրիմում և Սևաստոպոլում գործող ընկերությունների աշխատակիցները։ Նման մասնագետների աշխատավարձի նվազագույն շեմը կսահմանվի 358,5 հազար ռուբլի։

Երկրորդ խմբին առաջարկվում է դասել բարձր որակավորում ունեցող մնացած բոլոր մասնագետներին։ Ըստ օրինագծի՝ նրանց աշխատավարձը պետք է կազմի առնվազն 717 հազար ռուբլի։ Ընդ որում, փաստաթղթում շեշտվում է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերը պետք է ամեն տարի ինդեքսավորվեն՝ տվյալ ընկերության աշխատակիցների աշխատավարձերի աճի տեմպերին համապատասխան ձևով։

Եթե Պետդուման ընդունի օրենքը և այն հետագայում ստորագրվի ՌԴ նախագահի կողմից, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Սակայն որոշ դրույթների համար առաջարկվում է սահմանել ուժի մեջ մտնելու հատուկ ժամկետներ։ Այսպես, այն նորմը, որով հարկային մարմինները ՆԳՆ-ին տեղեկություններ կփոխանցեն միգրանտների եկամուտների մասին, կգործի 2026 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ բարձր որակավորում ունեցող մասնագետներին վերաբերող դրույթները՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»
Ամենադիտված